Newmag.am-ը գրում է.

Շատ անձնական պատմություն բոլորիս ապրած բարդ օրերի մասին: «Կյանքի նյարդը» ներկայացնում է երկրի անկախացման, արցախյան գոյամարտի և էներգետիկ ճգնաժամի տարիները, 1991-1993 թվականների Հայաստանն ու Արցախը: Գլխավոր հերոսը հենց գրողն է՝ Արման Սաղաթելյանը. 17-ամյա պատանի, որն արդեն ուսանող էր, ընկերոջ հետ մի օր որոշում է կամավոր մեկնել ռազմաճակատ։

«Կյանքի նյարդը» գիրքը ռազմաճակատում հայտնված երկու երիտասադի մասին է, որոնք ծնողներից թաքուն մեկնեցին Արցախ, ուղիղ թեժ կետ՝ Չլդրանի համար մղվող մարտերին: Վեպը շարադրված է հենց ականատեսի աչքերով:

Արման Սաղաթելյանը պատմում է, որ գրիքի գաղափարը ծնվել է պատահաբար: «Ամեն ինչ սկսվեց հին, չհրկիզվող պահարանից, որն ինչ-որ ժամանակ ինձ նվիրել էր պապս: Այն, չգիտեմ ինչու, ինձ պետք եկավ և ես սկսեցի կարգի բերել պարունակությունը: Այդ ժամանակ տարբեր անպետք իրերի մեջ գտա մի բարակ թղթապանակ՝ իմ գրառումներով ու նշումներով, որոնք մոռացել էի 1992-93 թվականներից: Չփորձեցի մտնել գտածիս մանրամասների մեջ: Թաքցրի թղթապանակը»:

Սակայն տարիներ անց ձեռագրերը պետք է բացեր ու դրանք վերածեր գրքի՝ սկզբում ռուսերեն, ապա նաև հայերեն։ Գրելուց ամենաբարդը հիշողությունները վերականգնելն էր: Շատ մանրամասներ Սաղաթելյանը հիշել է այն տարիների գրառումների շնորհիվ, որոշ բաներ օգնել են հիշել ընկերները.  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ;

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել