Մեր մոլորակը զարմանալի վայր է, որը գրավում է բոլոր գիտնականների ու աստղագետների ուշադրությունը։ Տիեզերական տարածությունում կան տարատեսակ օբյեկտներ, որոնք անգամ եկար տարիների ուսումնասիրություններից հետո թույլ չեն տվել գիտնականներին իրենց մասին շատ բան իմանալ։ Ձեզ ենք ներկայացնում Տիեզերքի մասին 5 հետաքրքրական փաստ, որոնք մինչ օրս ֆանտաստիկայի ժանրից են թվում։

Արեգակնային համակարգում մոլորակների թվաքանակը

Տիեզերքի ամենաշատ ուսումնասիրված օբյեկտը Արեգակնային համակագն է։ Պաշտոնապես այն ունի ութ մոլորակ, սակայն իրականում դրանց թիվն ավելին է։ Օրինակ՝ մենք հաշվի չենք առնում գաճաճ մոլորակներին՝ Էրիդային, Մակեմակեին, Խաումեային, Ցերերային, Պլուտոնին։ Այդ տիեզերական օբյեկտները լավ ուսումնասիրված չեն, քանի որ գտնվում են Երկիր մոլորակից էական հեռավորության վրա։ Նախնական տվյալներով՝ Արեգակնային համակարգում հաշվվում է մոտ 2,000 նման օբյեկտ։

Որոշ աստղագետներ կարծում են, որ մեր Արեգակնային համակարգում ևս մի խոշոր մոլորակ գոյություն ունի, որի չափսերը, ըստ նախնական տեղեկությունները, Նեպտունի չափսերին են նման, այսինքն՝ Երկրից 10 անգամ ավելի մեծ։ Արեգակնային համակարգում նման մոլորակի գոյության մասին տեղեկությունները ի հայտ են եկել 2014 թ., և արդեն երկու տարի անց ստացվել են առաջին ապացույցները՝ համակարգչային սիմուլյացիայի օգնությամբ։

Ոսկերիչների համար ռեսուրսներ բաց տիեզերական տարածությունում

Աստղագետները կարողացել են Ռակա համաստեղությունում յուրօրինակ օբյեկտ հայտնաբերել։ Ըստ Յեյլի համալսարանի գիտնականների ստացած նախնական տվյալների՝ Յանսեն մոլորակը Երկիր մոլորակից մեծ է 8 անգամ։ Գիտնականները կարծում են, որ այդ երկնային մարմնի բաղադրության մեջ մտնում են ադամանդներ, գրաֆիտ։ Սակայն ամենազարմանալին այն է, որ ադամանդները զբաղեցնում են ընդհանուր բաղադրության 1/3 մասը։

Այս տիեզերական մարմինը գտնվում է Երկրից 40 լուսային տարի հեռավորության վրա։ Մոլորակին բնորոշ է բավականին բարձր ջերմաստիճանը՝ ավելի քան 2,148 հազար աստիճան, ինչպես նաև պտույտի մեծ արագությունը. այնտեղ մեկ տարին տևում է 18 ժամ։

 

Երկիր մոլորակի միակ բնական արբանյակը լքում է մեր համաստեղությունը

Գիտնականները համարում են, որ Լուսինը տարեցտարի հեռանում է Երկրի ուղեծրից 3,8 սմ-ով։ Նման պարամետրերը թույլ են տալիս Վիսկոնսինյան համալսարանի գիտնականներին հասկանալ, որ ընդամենը մեկուկես միլիարդ տարի առաջ օրերը Երկրի վրա կազմել են 18 ժամ։

Աստղագետները ենթադրում են, որ մի քանի միլիարդ տարի անց լուսնային ուղեծիրը կմեծանա երկու անգամով, ինչը կհանգեցնի նրան, որ մեկ օրը Երկրի վրա կտևի 870 ժամ։ Լուսինը չի լքի իր մոլորակային կողակցին, ինչը նշանակում է, որ որոշ ժամանակ անց երկու տիեզերական օբյեկտները նորիցկսկսեն մոտենալ միմյանց։

60 րոպե 98 ամսում

Տիեզերական տարածությունում ժամանակի ընկալումը էականորեն տարբերվում է մեր մոլոակի ժամանակից։ Դա պայմանավորված է գրավիտացիոն դաշտի ազդեցությամբ, քանի որ որքան այն ուժեղ է, այնքան ժամանակն ավելի դանդաղ է ընթանում։ Աստղագետները նշում են, որ Տիեզերքում ժամանակն անհամեմատ ավելի արագ է առաջ գնում, քան Երկիր մոլորակի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել