Interfax-ին Զոհրաբ Մնացականյանի տված հարցազրույցում դիվանագիտության ու դիվանագիտական բառակազմի այնպիսի գերհագեցածություն էր նկատվում, որ նույնիսկ այն, ինչ պիտի շատ կոշտ ու հստակ ասվեր, կորում էր գեղեցիկ ու փափուկ բառերի արանքում:

  • Հարցազրույցի գերնպատակը, կարծես, ցույց տալն էր, որ Հայաստանը նախապայմաններ չի դնում բանակցային գործընթացում ու պատրաստ է փոխզիջումների: "Փոխզիջում" բառը երևի տաս անգամից ավել օգտագործեց նախարարը: Տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունը ջանքեր է գործադրում ինչ-որ բանի համար արդարանալու, կառուցողական երևալու ուղղությամբ: Բաքվի և Անկարայի ներկայիս հռետորաբանության պարագայում սա առավել քան անբնական է:
  • Երկրորդը, երբ հարցնում են, թե Հայաստանը "հողերը վերցրել է" ու այլևս հետաքրքրված չէ հակամարտության կարգավորմամբ, նախարարը սկսում է խոսել տարածաշրջանային կայունության մասին: Սակայն Հայաստանի համար հակամարտության կարգավորումը խաղաղության հաստատումից առավել կարևոր է Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման տեսակետից: Պատերազմն ու խաղաղությունը դրա հետևանքն են, իսկ հիմքը, էությունը ինքնորոշումն է: Եվ տրամաբանական չէ, որ նախարարն առաջինը հենց դա չի նշում:
  • Հանրաքվեի հարցը լավագույն հնարավորություն էր հստակ բացատրելու, որ եթե Հայաստանն ու Արցախը համաձայնեն Արցախի Հանրապետության տարածքում նոր հարնաքվե անցկացնելուն, դա արդեն իսկ մեծագույն զիջում կլինի, քանի որ Արցախի ժողովուրդն արդեն իսկ անցկացրել է հանրաքվե և հայտնել իր կամքը:
  • Եվ չորրորդը, Բաքուն հուլիսյան զարգացումներից հետո սահմանեց մի թիրախ՝ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար զենքի գնման հարցում: Այդ կեղծ օրակարգն այնքան ակտիվ առաջ մղվեց, որ ՌԴ Պաշտպանության նախարարը Բաքվում ստիպված էր արդարանալ, որ Ռուսաստանը Հայաստան վերջին օրերին զենք չի ուղարկել: Դրա ֆոնին նախարարի այսօրվա ափուկ ու անորոշ բառակազմը՝ ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ, կրկին, որևէ կերպ հասկանալի և տեղին չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել