Ֆրանսիայի Էյֆելյան աշտարակը յուրահատուկ և շատ գեղեցիկ կառույց է, որի անալոգն աշխարհում ոչ մի այլ տեղ չեք գտնի։ Թվում է՝ դրա մասին բոլորն ու ամեն ինչ գիտեն, սակայն քչերն են տեղյակ, որ աշտարակի ամենավերին հատվածում գաղտնի բնակարան կա։

Էյֆելյան աշտարակը ստեղծել է Գուստավ Էյֆելը, և այն բացել են 1899 թ.։ Կառույցի բարձրությունը 324 մ է, որի շնորհիվ նախկինում այն համարվում էր մոլորակի ամենաբարձր շինությունը։ Սակայն մոտ 30 տարի անց կառուցեցին Քրայսլեր-բիլդինգը, որն ավելի մեծ բարձրություն ուներ։

Երբ կանգնեցրին աշտարակը, նախատեսում էին բարդ կամար ստեղծել։ Մասնագետները շատ էին շտապում, քանի որ պետք է հասցնեին գործն ավարտին հասցնել մինչև Համաշխարհային ցուցադրության օրը, որը պետք է անցկացվեր Փարիզում։ Հարկ է նշել, որ կառույցը բազմաթիվ անգամներ ցանկացել են քանդել կամ վաճառել, սակայն մինչ օրս Էյֆելյան աշտարակը կանգուն է և զարդարում է քաղաքը։ Տեղի բնակիչները և քաղաքի հյուրերը դեռ հնարավորություն ունեն հիանալու ձեռագործ հրաշալիքով։

Սակայն ոչ բոլորն են տեղյակ, որ Էյֆելյան աշտարակի վերջին հարկերում կա ազատ բնակարան, որը կառուցվել է հատուկ Գուստավ Էյֆելի՝ աշտարակի ճարտարապետի համար։ Բնակարանը բավական պարզ կառուցվածք ունի և պարունակում է միայն առաջին անհրաժեշտության պայմաններ։ Պատերին պաստառներ են փակցված, գետնին գորգեր կան, մի քանի պահարան և փոքրիկ ննջասենյակ։ Սակայն, չնայած բնակարանի պարզությանը, շատերը նախանձում էին Գուստավին։ Եվ դա զարմանալի չէր, քանի որ վերջինս բնակվում էր Էյֆելյան աշտարակի գագաթին։ Բնակարանի պատուհաններից երևում էր Փարիզն իր ողջ գեղեցկությամբ, որը չքնաղ էր հատկապես գիշերվա ժամերին։

Կան վկայություններ այն մասին, որ Գուստավին անգամ բավական շատ գումար են առաջարկել, որպեսզի նա թույլատրի այլոց գիշերել այդ բնակարանում։ Սակայն վերջինս չի համաձայնել, քանի որ շատ կապված էր իր բնակարանին և չէր ցանկանում այնտեղ օտար մարդկանց տեսնել՝ անգամ մեծ պարգևատրման դիմաց։

Փարիզում գտնվելու օրերին բնակարանում Էյֆելը հանդիպումներ էր կազմակերպում կարևոր հյուրերի հետ։ Նրան այցելում էին ինչպես բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այնպես էլ սիրելի ընկերները։ Նման հանդիպումները, որպես կանոն, բավականին երկար էին տևում։

Հատկապես հիշում են այն մասին, երբ Գուստավին հյուրընկալվել էր Թոմաս Էդիսոնը։ Դա տեղի է ունեցել 1899 թ. սեպտեմբերի 10-ին։ Նրանց հանդիպումը տևել է մոտ 10 ժամ, որի ընթացքում տղամարդիկ սիգար են ծխել, կոնյակ վայելել, քննարկել նոր նախագծերի ու հայտնագործությունների մասին իրենց մտքերն ու գաղափարները։

Այսօր Էյֆելյան աշտարակի գագաթին գտնվող բնակարանը նույն տեսքն ունի, ինչ տեսք որ ուներ Գուստավի կենդանության օրոք։ Անամ վերստեղծել են Էյֆելի ու Էդիսոնի հանդիպման տեսարանը՝ իրական թվացող մանեկեններով և այլ մանրամասնություններով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել