168.am-ը գրում է.
Fox News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Վիրջինիա նահանգում այսօր տեղի է ունենալու 1950-1953 թվականների Կորեական պատերազմի հերոս-ձիու հուշարձանի հանդիսավոր բացման արարողակարգը: Reckless (Խենթ) մականվամբ հայտնի ձիու հուշարձանը կտեղակայվի Կուանտիկո ռազմաբազայից ոչ հեռու ընկած Ծովային հետևակի թանգարանում: Մոնղոլական ծագմամբ զամբիկը, որը կյանքին հրաժեշտ է տվել 1968 թվականին, ամենաշատը փառավորվել է 1953 թվականի մարտին տեղի ունեցած ճակատամարտին մասնակցելու շնորհիվ: Հնգօրյա ճակատամարտի ժամանակ ձին անդադար երթեր է կատարել մարտադաշտի ու մատակարարման կետի միջև՝ մարտիկների համար բերելով զինամթերք և մարտադաշտից հեռացնելով վիրավոր զինծառայողներին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://168.am/2013/07/26/255509.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել