ԱՄՆ-ում այսօր տեղի կունենա Կորեական պատերազմի հերոս ձիու հուշարձանի բացումը


17:09 , 26 հուլիս, 2013

ԱՄՆ-ում այսօր տեղի կունենա Կորեական պատերազմի հերոս ձիու հուշարձանի բացումը168.am-ը գրում է.

Fox News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Վիրջինիա նահանգում այսօր տեղի է ունենալու 1950-1953 թվականների Կորեական պատերազմի հերոս-ձիու հուշարձանի հանդիսավոր բացման արարողակարգը: Reckless (Խենթ) մականվամբ հայտնի ձիու հուշարձանը կտեղակայվի Կուանտիկո ռազմաբազայից ոչ հեռու ընկած Ծովային հետևակի թանգարանում: Մոնղոլական ծագմամբ զամբիկը, որը կյանքին հրաժեշտ է տվել 1968 թվականին, ամենաշատը փառավորվել է 1953 թվականի մարտին տեղի ունեցած ճակատամարտին մասնակցելու շնորհիվ: Հնգօրյա ճակատամարտի ժամանակ ձին անդադար երթեր է կատարել մարտադաշտի ու մատակարարման կետի միջև՝ մարտիկների համար բերելով զինամթերք և մարտադաշտից հեռացնելով վիրավոր զինծառայողներին: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ