Նիկոլ Փաշինյանի «կառավարությունը», ավելի ստույգ լակոտակրատիան, բավական փորձառությամբ, ճկուն ու հստակ քայլերով վերացնում է բոլոր Ազգային, Ավանդական արժեքներն ու Պահաջատիրությունը մեզնից: Ի դեպ, վերացնում է մեր իսկ գումարները մսխելով որպես աշխատավարձ, որպես պարգևավճար։ Մեր փողերով մեզ այլասերման փորձեր են անում։
Հիմնավորեմ, Սեպտեմբերի 21-ը 2019 թվականից դարձավ արդեն հեզաճկուն տղաների պարային օր՝ ոչ ավել, ոչ պակաս՝ հենց Գյումրիում։
Հաջորդը Նոր Տարին էր, որ ընտանեկան, ավանդական տոնից վերափոխվեց փողոցային բրդուճակերության՝ հնդիկների, պակիստանցիների ու ֆիլիպինների հետ համակեցությամբ։
Սարսափելի էր, բայց փաստ, որ Ապրիլ 24-ին լռեցվեց Հայկական պահանջատիրությունը, անգամ Ցեղասպանության հուշահամալիր բարձանալն արգելվեց և ահա եկավ ու Գիտելիքի տոնը, մեր սիրելի Սեպտեմբերի 1-ը, որը ևս գողացավ Նիկոլական լակոտակրատիան։
... Մինչդեռ ավանդույթն ասում է, որ Արիստակեսը Հայաստան է բերում Նիկիական ժողովի որոշումները և ներկայացնում Գրիգոր Լուսավորչին, ով էլ ներմուծում է Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ։ Գիտենք, որ դպրոցները այդժամ գործում էին եկեղեցիներին կից, նոր ուսումնական տարին ևս սկսեցին նշել Սեպտեմբերի մեկին:
Շնորհավոր Գիտելիքի տոնդ, Հայաստան և Նիկոլի հեռացմամբ սեպտեմբերմեկյան բոլոր զանգերդ կղողանջեն զիլ, մաքուր ու անպիղծ: