Ամերիկացի բորտուղեկցորդուհի Լինդսի Օ՛ Բրայենն անսպասելիորեն մեծ ճանաչում է ձեռք բերել համացանցում այն բանից հետո, երբ ինքնաթիռում հետաքրքրաշարժ մի հնարք է ցուցադրել․ կինը պարզապես ոտքերով փակել է ուղեբեռի համար նախատեսված վերին դարակները, գրում է Daily Mail պարբերականը։

Հրապարակված տեսանյութն արվել է օդանավի դատարկ սրահում։ Կադրերում երևում է, թե ինչպես է կինը, ուղևորների նստատեղերի հենակների վրա հենվելով, բարձրացնում երկու ոտքերն ու բարձրակրունկ կոշիկներով փակում դարակները։

Ավելի ուշ խոսելով իր հնարքի մասին՝ կինը նշել է, որ ամրակազմ է դարձել յոգայի և սպորտով զբաղվելու շնորհիվ։ Օ՛ Բրայենը նշել է նաև, որ պարզապես հետաքրքիր էր իրեն՝ կկարողանա կատարել այդ հնարքը, թե ոչ, սակայն նաև խոստովանել է, որ հաջողության է հասել միայն 20-րդ փորձից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել