Տնաշե՛ն,ձեզ ինչ եղավ,ինչո՞ւ եք այսքան խառնվել իրար։
...
Բայց ինչ հետաքրքիր է հետևել, թե ինչպես են ոմանք փորձում նենգափոխել Ծառուկյանի դիրքորոշումն այս կամ այլ հարցի շուրջ։
Օրինակ,սրանք, ընկնելով մտավոր ցնցումների մեջ, փորձում են հակադրվել Ծառուկյանի դիրքորոշմանը` կրթական համակարգի շուրջ։Ընդ որում ինձ մոտ հստակ տպավորություն է ,որ այս մարդիկ միտումնավոր խոսում են ամեն ինչից,բացի Ծառուկյանի կողմից հնչեցրած բուն խնդիրներից։Դե ոչինչ,ես իրենց "կհիշեցնեմ".
Ծառուկյանը դեմ է այսպես կոչված` "սեռական կրթությանը"դպրոցներում,Ծառուկյանը դեմ է, որ դպրոցներում հեռացվի կամ ձուլվի Հայոց եկեղեցու պատմություն և Հայ գրականություն առարկաները,դեմ է յուրաքանչյուր փորձերին ապազգայնացնել կրթության համակարգը,դեմ է, որ ուսանողներից այս ծանր սոցիալական իրավիճակում ամբողջական ծավալով "քերեն" ուսման վարձերը...սա է իրականում այն խնդիրների շրջանակը,որոնք մտահոգում են ոչ միայն Ծառուկյանին,այլ նաև մեր քաղաքացիների բացարձակ մեծամասնությանը։
Փաստորեն, կարող եմ եզրակացնել,որ մարդիկ, որոնք նենգափոխում են Գագիկ Ծառուկյանի խոսքերը, կողմ են կրթական ոլորտից ազգային կոմպոնենտի հեռացմանը և այլասեռմանը դպրոցներում։
Ուրիշ բացատրություն ես չեմ գտնում։