Panorama.am-ը գրում է․

Նա նշեց, որ քաղաքային նոր իշխանությունը հանձն է առել փոխարինելու գազելները, այդ մասին վկայում է նաև Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը, ըստ որի, պետք է բացառվեն միկրոավտոբուսների շահագործումը, փոխարինվեն ավտոբուսներով։

«Այսինքն` այս իշխանությունը մեզ խոստացել է, որ գազելներից պետք է ազատվենք»,- ընդգծեց Դ.Խաժակյանը՝ տեսանյութով ներկայացնելով այս երկու տարում քաղաքային իշխանության տված խոստումները, որոնց էությունը, ըստ նրա, այն է, որ վերջ մահվան գազելներին,  պետք է ձեռք բերվեն ավտոբուսներ։

Ավագանու անդամը հիշեցրեց, որ ապրիլի 28-ին հայտարարվել էր ավտոբուսների մրցույթ։

«Եթե քաղաքային իշխանությունը  հաշվետու է և ասում է, որ հայտարարել է 100 ավտոբուսի մրցույթ, պետք է ազնիվ գտնվի և ասի, որ այդ մրցույթը չի կայացել, հաղթող չկա»,- ասաց Դ.Խաժակյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել