keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Մխիթար Հայրապետյանին

visibility 533 commentմեկնաբանել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 30-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Մխիթար Հայրապետյանին:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի  աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների միջև կապերի զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ օրենսդրական դաշտի կատարելագործումը շարունակական գործընթաց է, և այդ ուղղությամբ պետք է անընդհատ նոր ջանքեր գործադրել:
 
Հանդիպմանը, որին  մասնակցում էր ԱՀ Աժ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանն, անդրադարձ է եղել նաև ոլորտային մի շարք խնդիրների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝