Pastinfo.am-ը գրում է․

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը չի կայացել. հաղթող չկա։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Վերջինս ընդգծեց՝ եթե քաղաքային իշխանությունը հայտարարում է, որ 100 ավտոբուսների մրցույթ է հայտարարվել, ապա պետք է ազնիվ գտնվի և ասի, որ այդ մրցույթը չի կայացել.«Եթե պետք է սպասեինք, որ գոնե եկող տարի մրցույթը պետք է կայանա և այդ 12 մ պատվիրված ավտոբուսները գան, մրցույթը չի կայացել։ Ընդ որում պարբերաբար քաղաքապետարանում հանդիպումներ էին տեղի ունենում ավտոբուս արտադրող տարբեր կազմակերպությունների հետ, որոնք պետք է գային և այդ մրցույթին մասնակցեին»,-ասաց Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ 100 ավտոբուսի մրցույթը չի կայացել և հաղթող չկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել