Aysor.am-ը գրում է․

Վաշինգտոնում հազարավոր ցուցարարներ հավաքվել են Աբրահամ Լինքոլնի հուշահամալիրի մոտ՝  դեպի Վաշինգտոն երթի 57-ամյակի արթիվ, որն անցկացվել է սևամորթ իրավապաշտպան և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Լյութեր Քինգի գլխավորությամբ, այս մասին հայտնում է The Washington Post-ը:

Նշվում է, որ բողոքի ակցիան անցկացվել է «Ձեր ծունկն իմ պարանոցից հանեք» կարգախոսի ներքո:

Այսպիսով, հանրահավաքը սկսվել է շենքի աստիճանների վրայից ակտիվիստների ելույթներով, որոնցից ժամանակին ելույթ է ունեցել հենց Քինգը: Այնուհետև ցուցարարները շարժվել են դեպի հուշահամալիր:

Ամերիկայի մայրաքաղաքի կենտրոնական բուլվարում գտնվող մարդկանց թիվը չի նշվել:

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Ամերիկյան Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը մահացել է ոստիկանների կողմից բերման ենթարկվելու ժամանակ: Նրա մահը երկրում բողոքի զանգվածային ակցիաների է հանգեցրել, որոնք անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով են ուղեկցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել