Անտառներ մեր մոլորակի հարստությունն են, քանի որ դրանց օգնությամբ Երկիրը շնչում, մաքրվում է, մարդիկ տարատեսակ ռեսուրսներ են ստանում : Բացի կարիքները հոգալու համար փայտ հավաքելուց՝ երբեմն մարդիկ անտառներում հատուկ արահետներ են ստեղծում : Այդ արահետները զուրկ են ծառերից և որպես կանոն ստեղծվում են դեպի բնակավայրեր ճանապարհներ կամ այլ ենթակառուցվածքներ կառուցելու համար : Տեղային մասշտաբներով դրանք հարկավոր են էկելտրափոխանցումների, խողովակների, այլ հաղորդակցական ուղիների կառուցման համար :

Սակայն ԱՄՆ-ում կա մի արտասովոր անտառ, որտեղ արահետներն ամբողջովին այլ կերպ են բացվել՝ շախմատի տախտակի տեսքով : Ամերիկյան Այդահո նահանգի անտառում զանգվածային անտառահատումը տեղի է ունեցել երկու հարյուրամյակ առաջ : ԱՄՆ-ի անտառահատումային կոնցեռններից մեկը իրավունք էր ստացել Պրիստ գետի շուրջ գտնվող տարածքները դատարկելու, սակայն պայմանով, որ անտառը մասնակի է հատվելու : Ընկերության ղեկավարությունը պարտավորվել է խստորեն հետևել պայմանագրի պայմաններին : Արդյունքում գետի կողքին ձևավորվել է «նախշավոր» անտառ, որը ձմռան ամիսներին շապմատի տախտակի տեսք է ստանում :

Ի սկզբանե ԱՄՆ-ի ձեռագործ անոմալիան նկատել են Միջազգային տիեզերական կայանի լուսանկարներում : NASA-ի մասնագետները հանկարծակի տեսել են մուգ ու բաց գունավորված քառակուսիներով տարածք, որը հատկապես ակնհայտ է լինում ձմռանը՝ ձյան ժամանակ : Պարզվում է՝ անտառային երկրաչափությունն ի հայտ է եկել այստեղ անտառահատող ընկերության գործունեության արդյունքում : Այն վաղուց կնքված պայմանագրի արդյունք է, ըստ որի՝ ձեռք տալ չէր կարելի յուրաքանչյուր երկրորդ քառակուսի մղոնի :

1968 թվականից հետո Պրիստա գետը ստացավ Ամերիկայի բնական ժառանգության կարգավիճակ և անտառային-շախմատային հողերը վաճառվեցին մասնավոր անձանց կամ կազմակերպությունների : Անտառահատման նման եղանակը թույլ է տալիս կանխել անտառի մերկացումը : Անհայտ է, թե դեռևս որքան ժամանակ արդյունաբերողները կշարունակեն «շախմատ խաղալ», սակայն անտառն այսօր ևս շարունակում է անկրկնելի մնալ և համարվել Այդահո նահանգի խորհրդանիշը :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել