Որոշ հայերի կյանքն ու գործունեությունը ուղղակիորեն կապված են Հոլիվուդի հետ : Ավելին, Հոլիվւդը գտնվում է Լոս-Անջելեսի կենտրոնում՝ մոլորակի ամենամեծ հայկական սփյուռքն ունեցող վայրում :

Էրիկ Բոգոսյան

Էրիկ Բոգոսյանն ամերիկահայ դերասան է : Նա Սթիվեն Սիգալի հետ միաիսն նկարահանվել է հայտնի «Պաշարման մեջ» դրամատիկական մարտաֆիլմում : Էրիկը նկարահանվել է նաև քառասունից ավելի այլ կինոնկարներում :

Էնդի Սերքիս

Դերասան և ռեժիսոր, բրիտանացի Էնդի Սերքիսը իրանահայ Կլիմենտ Սարգսյանի որդին է : Որպես դերասան նա խաղացել է մոտ երեք տասնյակ ֆիլմերում : Սակայն առավել հայտնի է «Մատանիների տիրակալը», «Հոբիթ : Անսպասելի ճանապարհորդություն», «Քինգ Քոնգ» և «Կապիկների մոլորակի ապստամբությունը» հանրահայտ ֆիլմերից : Էնդին զբաղվում է նաև ռեժիսորական գործունեությամբ :

Ադամ Սևանի

Երիտասարդ ամերիկացի դերասանն ու երգիչը հայկական ծագում ունի : Իսկական ազգանունն է Մանուչարյան : Իր հնչեղ ազգանունն Ադամը վերցրել է հայկական լճի՝ Սևանի պատվին : Ադամ Սևանին ծնվել և մեծացել է Լոս Անջելեսում : Նկարահանվել է «Քայլ առաջ 2», «Քայլ առաջ 3D» և այլ կինոնկարներում :

Հյուզ եղբայրներ

Ամերիկացի երկվորյակ ռեժիսորներ Ալբերտն ու Ալենը աֆրոամերիկացու և պարսկահայուհու որդիներ են : Իրենց առջաին ֆիլմը՝ «Սպառնալիք : Հասարակություն»-ը, եղբայրները նկարահանել են դեռ 1993 թ. : Ֆիլմը պատմում է Ամերիկյաի սև թաղամասերի դժվար կյանքի մասին և ֆուրոր էր առաջացրել դիտորդների շրջանում : Հյուզ եղբայրների հայտնի այլ ֆիլմերից են «Դժոխքիցը», «Հանգուցյալ նախագահները», «Չարիքին դիպչելիսը» :

Դիտա ֆոն Թիզ

Իր վինտաժային կերպարով հայտնի ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել և երգչուհի Դիտա ֆոն Թիզը հոր կողմից հայկական արմատներ ունի՝ նրա տատը հայուհի է եղել : Իր հայկական ծագման մասին Դիտան հաճախ պատմում է հարցազրւյցների ընթացքում : Նա հյատնի է որպես Եվրատեսիլ երգի մրցույթում հայերի մշտական ու մոլի երկրպագուհի :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել