Հիմա էլ հերթը հասավ կորոնավիրուսային սորտավորմանը․
Որոշ դեպքերում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար։
Գիտեք՝ նույնիսկ զզվելի է, որովհետև հեղափոխության թիմն արդեն հասցրել է հասարակությանը սորտավորել բոլոր հնարվոր հատկանիշներով։
Օրինակ՝ մենք ունենք, "Նոր" Հայաստան, որը բարության մարմնավորում է, իսկ մինչև 2018-ի Հայաստանը՝ Ուրարտուից մինչև Նիկոլի հայտնությունը, չարի մարմնավորում է։
Ուենենք զզվելի նախկիններ ու հրեշտակ ներկաներ, սատանայի հետ համագործակցող "սևեր" ու Հիսուսի հետ համեմատվող "սպիտակներ", ազգի ցավող ապրող հեղափոխականներ ու թալանչի հակահեղափոխականներ, հպարտ քաղաքացիներ՝ իրենց տոնով ու սիրելի վարչապետով, ու մերժվածներ՝ իրենց հակահերոսներով։
Հիմա էլ հերթը հասավ կորոնավիրուսային սորտավորմանը, երբ դիմակահանդեսի "արքաները" պետք է մինչև ականջները բացած ատամները ցույց տալով՝ ծաղրեն դիմակավոր շարքայիններին։
Պարետի էսօրվա որոշումից հետո բոլոր արժանապատիվ մարդիկ պետք է թքած ունենան արհեստական դարձող սահմանափակումների վրա կամ ինքզինքը ներշնչեն, որ Նիկոլ են՝ վիրուսի կողմից անխոցելի․․․