News.am-ը գրում է․

Ուրբաթ Թուրքիան հերքել է Եվրամիության պահանջները դադարեցնել Միջերկրական ծովում հանրապետության կողմից իրականացվող երկրաբանական հետազոտությունները, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«ԵՄ-ն իրավունք չունի քննադատել սեփական տարածքում մեր երկրի երկրաբանական հետազոտական գործունեությունը եւ պահանջել, որ դադարեցնենք դա։ Մենք կոչ ենք անում ԵՄ երկրներին չսատարել Հունաստանի մաքսիմալիստական հակասություններով լի հայտարարությունները, որոնք խախտում են միջազգային իրավունքի նորմերը համերաշխության եւ միասնության պատճառաբանությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ում նաեւ հայտարարել են, որ ԵՄ-ն պետք է «գործի անկանխակալ եւ լինի ազնիվ միջնորդ, եթե ցանկանում է լուծել խնդիրը Միջերկրական ծովի արեւելյան մասում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել