Теплоход Армения«Արմենիա» շոգենավի մասին նման և միևնույն ժամանակ տարբեր երկու պատմություններ կան:

Պատմություն-վարկած առաջին:

«Արմենիա» շոգենավը նախագծվել է Լենինգրադի կենտրոնական նավաշինարարական բյուրոյի ծովային ճարտարագետների ու նավաշինարարների կողմից գլխավոր նախագծող Յա. Կոպերժինսկու գլխավորությամբ: Այն առաջին անգամ ծով բաց թողնվեց 1928թ.-ին և համարվում էր Սև ծովի ուղևորական 6 լավագույն նավերից մեկը` «Աբխազիա», «Աջարիա», «Ուկրաինա», «Ղրիմ» և «Գրուզիա»  նավերի հետ միասին:
Այսպես, ներկայացնենք, թե ինչ պատմություն ունեցավ «Արմենիան»:
1941թ.-ին ամենուր խառնաշփոթ էր տիրում: Սևաստոպոլ քաղաքից էվակուացնում էին ամեն ինչ և բոլորին: Հիվանդանոցնները լի էին վիրավորներով, սակայն ինչ-որ մեկը հրաման էր արձակել, որպեսզի էվակուացնեն ամբողջ բուժական անձնակազմին: Եվ նույնիսկ սարքավորումներով  հագեցած և ապահով ուժեղացված ռազմական նավատորմի կենտրոնական շտաբը պետք է էվակուացվեր: Սակայն գեներալ-մայոր Ի. Ե. Պետրովի միջամտությամբ ու հրամանատարությամբ վերջ դրվեց ամբողջ խառնաշփոթին: Գեորգի Ալիքսանդրի 30-րդ բատալիոնը հաջողությամբ հարձակվում է գերմանական տանկերի վրա, և Սևաստոպոլի սահմաններին դաժան մարտեր են բռնկվում:

Այդ ժամանակ ուժերը կանոնակարգելու և ամրապնդելու նպատակով հրաման է արձակվում, որպեսզի թույլ չտրվի թշնամու զորքերին առաջ անցնելով մտնել Կովկաս: Հրամանում առկա կետերից էին հետևյալները` ռազմական ուժերը պետք է կենտրոնացվեին Ղրիմի և Կերչի թերակղզիների պաշտպանության համար, ոչ մի դեպքում Սևաստոպոլը չպետք է հանձնվեր և պետք է պաշտպանվեր ամբողջ ուժով, բոլոր հին հածանավերը և հին կործանիչները պետք է պահվեին Սևաստոպոլում` զորաշարժական ջոկատ միավորելու և Ֆեոդոսիայի ծովածոցում մարտեր իրականացնելու համար, գծանավերն ու նոր հածանավերը պետք է պահվեին Նովորասիսկում` թշնամու կողմից գրավված ափերին մարտեր վարելու համար, կործանիչները պահվեին ըստ իրավիճակի և այլն:
Սկսվեց վիրավորների, հիվանդների և քաղաքացիական բնակչության ակտիվ էվակուացիան, և այստեղ մեծ դեր ունեցավ «Արմենիա» շոգենավը:
Եվ այսպես, եկեք տեսնենք, թե ինչպես դա պատահեց:
«Արմենիա» շոգենավը 1941թ.-ի նոյեմբերի 6-ին Սևաստոպոլի ափին արագ ընդունում էր վիրավորներին ու քաղաքացիական բնակչությանը: 300 վիրավորներից բացի նավ բարձրացան Սևաստոպոլի ռազմածովային հիվանդանոցի բուժական և տնտեսվարող անձնակազմը, երկրորդ ռազմածովային և Նիկոլայևյան բազային հիվանդանոցների բուժանձնակզմը, տեղավորվեցին նաև սանիտարական պահեստն ու համաճարակային հետազոտությունների լաբորատորիայի, տեղի առողջարանի և ռազմատորմի ու այլ բուժական հաստատությունների անձնակազմերը: Շոգենավ բարձրացավ նաև Պրիմորսկոյի և 51-րդ զորքի բուժանձնակզմը, ինչպես նաև Սևաստոպոլի բնակիչները: 0861240720023bd1d433b7be618
«Արմենիա» շոգենավի նավապետ Վլադիմիր Պլաուշևսկին հրաման ստացավ դուրս գալ Սևաստոպոլից նոյեմբերի 6-ին` ժամը 19-ին, և շարժվել դեպի Տուապսե: Նավին ուղեկցում էր միայն մեկ` ոչ այնքան մեծ ծովային ռազմանավ համար 041-ը`  ավագ լեյտենանտ Կուլաշովի հրամանատարությամբ: Կապիտան Պլաուշևսկին գիտեր, որ առանց պաշտպանության միայն գիշերով հնարավոր կլիներ ապահովել շոգենավի անտեսանելիոււթյունը, որպեսզի թշնամին չնկատեր նավն ու չհարձակվեր դրա վրա: Եվ նա իսկապես զարմացավ, երբ հրաման եկավ, որ նա ոչ թե ժամը 19:00-ին, այլ երկու ժամ ավելի շուտ` 17:00-ին, պետք է շարժվեր` այն ժամանակ, երբ դեռ մութ չէր, և թշնամու կողմից նկատվելու հավանականությունը այդ ժամին մեծ էր: Ըստ հրամանի` նա պետք է նախ շարժվեր դեպի Յալթա, որպեսզի այնտեղից էվակուացվեին նաև պետական պաշտոնյաներ և կուսակցական ակտիվիստներ իրենց ընտանիքներով:
Դեռևս նավարկությունը չսկսած` նոր հրաման են ստանում, այս անգամ նախ շարժվել Բալակլավա և այստեղից էվակուացնել վիրավորներին ու բուժանձնակազմին, ինչն էլ իրականացվեց: Ժամը երկուսի սահմաններում` գիշերը,  շոգենավը հասնում է Յալթա: Նավը բեռնելու գործըթացն ավարտվում է միայն լուսաբացին: Այստեղից նավ բարձրացան 11 հիվանդանոցների վիրավորներ, Մեծ Յալթայի սովետական ակտիվիստներ և քաղաքացիական բնակչություն: Հրաման էր արձակված, որ այստեղից մինչև 19:00 ոչ մի դեպքում ճանապարհ չընկնեն, քանի որ մինչև մութն ընկնելը չէր կարող պաշտպանություն տրամադրվել շոգենավի ապահով նավարկության համար: Այնուամենայնիվ, առավոտյան 8-ին կապիտան Պլաուշևսկին սկսում է  նավարկությունը դեպի Տուապսե: Պարզ չէ` ինչ է տեղի ունենում շոգենավում, որ կապիտանը, հասկանալով հանդերձ, որ վտանգավոր քայլ է ձեռնարկում, չի հնազանդվում ռազմատորմի հրամանին:
Այսպիսով, 1941թ.-ին նոյեմբերի 7-ին Սև ծովի վերևում` երկնքում, երևում է գերմանական Նե-111 կործանիչ, որը 600մ տարածությունից 2 ռումբ է արձակում և միանգամից անհետանոււմ ամպերում:
Ժամը 11:25-ին բաց թողնված երկու կործանիչներից մեկը հարվածում է նավի առաջնային հատվածին և ուժգին պայթյուն է տեղի ունենում` ցնցելով նավը` գրեթե բաժանելով այն երկու մասի: Այստեղ հարց է առաջանում, թե ինչու տեղի ունեցավ այս ուժգնության պայթյունը. մի՞գուցե նավը նաև պայթուցիկ նյութեր էր տեղափոխում:
Ռմբակոծությունից հետո նավը ջրի մակերեսին դիմացավ ընդամենը 4 րոպե. 11:29-ին այն ամբողջությամբ խորտակվել էր: 207 մ երկարությամբ, 177մ լայնությամբ նավը կործանվեց և ավելի քան 5000 մարդուց ողջ մնացին միայն 8-ը:
Սևաստոպոլի պաշտպանության մասնակից գնդապետ Ա. Ի. Վլասովը նշում է, որ Յալթայում ներքին գործերի պետական աշխատակիցները մի քանի տասնյակ  արկղեր են նավ բարձրացրել: Ենթադրվում է, որ արկղերում ոսկի և Ղրիմի թանգարանից արժեքավոր այլ իրեր են տեղափոխվել: 2000-ականներին Ուկրաինայի Ծովային ժառանգության բաժինը նավի որոնողական աշխատանքներ է սկսում, սակայն ապարդյուն: 2006թ.-ին ուկրաինական որոնողական աշխատանքներին են միանում ԱՄՆ ազգային օվկիանոսագիտական ինստիտուտի աշխատակիցները` Ռոբերտ Բալարդի գլխավորությամբ: Ամերիկացիները նավի ենթադրյալ խորտակման վայրից բազմաթիվ հետաքրքիր իրեր են գտնում, սակայն նրանց նույնպես չի հաջողվում գտնել «Արմենիան»:

Պատմություն-վարկած երկրորդ:

6ead7336d9c24ef4b636f396f06_prev

«Արմենիա» շոգենավը ընդունակ էր տեղավորելու 518 ուղևոր` դասային խցիկներով, 125` «նստած» ընդհանուր խցիկում, և 317 ուղևոր` տախտակամածին, ինչպես նաև 1000 տոննա բեռ` դրա հետ մեկտեղ զարգացնելով մաքսիմալ 27կմ/ժ արագություն: Բոլոր` ավելի վաղ նշված 6 նավերը` «Աբխազիա», «Աջարիա», «Ուկրաինա», «Ղրիմ» ու «Գրուզիա» (Վրաստան), և «Արմենիան» իրականացնում էին Օդեսա-Բաթումի-Օդեսա նավարկությունները` կանոնավոր տեղափոխելով մինչև 1000 ուղևոր մինչև 1941թ.-ը:
Հայրենական պատերազմի բռնկումով ամեն ինչ փոխվում է, և «Արմենիա» նավը արագ վերափոխում են բուժսանիտարական ուղևորական նավի` սենյակներն ու խցիկները փոխակերպելով վիրահատարանների, վիրակապարանների, դեղատան և բուժական այլ անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար նախատեսված սենյակների: «Արմենիայի» կապիտան է նշանակվում 39-ամյա Վլադիմիր Պլաուշևսկին, նրա օգնական է նշանակվում Նիկոլայ Զնայունենկոն:
Նավի անձնակազմում 96 հոգի էր, նաև 9 բժիշկ, 29 բուժքույր և 75 սանիտար` հիվանդապահ: Նավի վրա և տախտակամածին մեծ, վառ կարմիր ներկով խաչեր էին նկարված, ինչպես նաև սպիտակ դրոշ կար բարձրացված` նորից կարմիր խաչ նկարված: Պալուշևսկին այդ խաչերին նայելով ասում է իր օգնականին, թե չի կարծում, որ դրանք ինչ-որ դեր կխաղան, որպեսզի թշնամին չհարձակվի նավի վրա` նշելով, թե գերմանացիներն առանձնակի գթասրտությամբ չեն առանձնանում:
Եվ նա ճիշտ էր, որովհետև գրեթե բոլոր բուժական նավերը ռմբակոծության ենթարկվեցին թշնամու կողմից: «Արմենիա»-ի անձնակազմն աշխատում էր անընդմեջ` նավը լի էր ծանր վիրավորներով, իսկ նավապետ Պլաուշևսկին կապիտանական դիրքը գրեթե չէր լքում: Նրան հաջողվեց իրականացնել 15 անհավանական վտանգավոր նավագնացություն` այդ ընթացքում տեղափոխելով ավելի քան 16 հազար մարդ, որոնց լուռ համաձայնությամբ նա տեղավորում էր խցիկներում: Նրա շնորհիվ բազմաթիվ փախստականներ կարողացան ողջ մնալ:
«Արմենիա» նավի կործանման պատմության մեջ շատ հարցականներ կան, և արխիվը ստուգելուց բացի հարցաքննվեցին այն մի քանի մարդիկ, ովքեր ողջ էին մնացել նավակոծությունից հետո:
Այսպիսով, ինչպես նշվել էր ավելի վաղ Սևաստոպոլյան պաշտպանության ժամանակ, «Արմենիա»-ն պետք է տեղափոխեր էվակուացվող վիրավորներին, բուժանձնակազմներին և քաղաքացիական ուղևորներին, և որ, ըստ նախնական հրամանի, նա պետք է ճանապարհ ընկներ Սևաստոպոլից Տուապսե նոյեմբերի 6-ին` ժամը 19:00-ին, միայն մեկ` լեյտենանտ Կուլաշովի հրամանատարությամբ, համար 041 պաշտպանիչ ռազմանավի ուղեկցությամբ:
Գնդապետ Շպունովը վկայում է, որ նոյեմբերի 5-ին խիստ հրաման արձակվեց բոլոր ռազմատորմային բուժական հաստատություններին անհապաղ էվակուացվել` ավելացնելով, որ հրամանը տարօրինակ էր, քանի որ Սևաստոպոլյան պաշտպանությունը դեռևս նոր էր սկսվել (և այն 250 օր տևեց):
Սևծովյան նավատորմի գաղտնի կապի հրամանատար գնդապետ Ի. Մ. Վելիչենկոն վկայում է, որ այդ օրը անբավարար աշխատող կապի միջոցով Յալթայից տեղեկացրին փոխծովակալ Կուլակովին, որ քաղաքում հավաքվել էին մեծ թվով պետական ծառայողներ և կուսակցական ակտիվիստներ, ում էվակուացնելու համար չկա ոչ մի հարմար միջոց, և ընտրությունը կանգ է առնում «Արմենիայի» վրա:
Հարցեր են առաջանում հետևյալ փաստի շուրջ` «Արմենիան» դուրս է գալիս Սևաստոպոլից 17:00-ին և հասնում Յալթա միայն 9 ժամ անց, այսինքն` ժամը գիշերը 2-ին: Պարզվում է, որ ճանապարհին նոր հրաման է արձակվոււմ` նախ մտնել Բալակլավա, այնտեղից վերցնել պետծառայողներին, վիրավորներին և բուժանձնակազմին, քանի որ գերմանացիներն առաջ են շարժվում: Իրականում իրավիճակն այնքան էլ լուրջ չէր, և այդ մարդկանց կարող էին էվակուացնել այլ նավով: Նավապետ Պլաուշևսկին գիտակցում էր իրավիճակի լրջությունն ու դրանից բխող վտանգները, ինչպես նաև այն, որ նա կկորցներ այնքան թանկ գիշերային ժամերը, երբ կկարողանար ավելի ապահով նավարկել: Այնուամենայնիվ, նա չի կարողանում դեմ գնալ հրամանին:
Կամավոր Ե. Ս. Նիկուլինը վկայում է, որ նախապես ոչինչ չիմանալով` գիշերը ժամը 2-ին նրանց արթնացրին և ասացին, որ պետք է նավով հեռանան այդտեղից: Նրա պատմելով` դա մի մեծ նավ էր` լի մարդկանցով, և նրանք դժվարությամբ տեղավորվեցին նավում եղող խիտ ամբոխի մեջ: Նրա վկայակոչմամբ` նավի բեռնման ամբողջ գործընթացը տևեց մինչև առավոտյան ժամը 7-ը:
1949թ.-ին և դրանից հետո ոչնչացված փաստաթղթերը կասկածի տակ են առնում ծովակալ Ֆ. Ս. Օկտյաբրսկու խոսքերը, ով պնդում է, թե իմանալով, որ նավը ցերեկայնի ժամի պետք է դուրս գա` խիստ հրաման է արձակել, որ այն չնավարկի ավելի շուտ, քան երեկոյան ժամը 19:00-ն:
Յակովլևը, ով «Արմենիա» նավին ուղեկցող 041 համարի ռազմանավի վարողն էր, նշում է, որ գերմանական երկու ռմբակոծիչներ հայտնվեցին երկնքում, որոնցից մեկը Յալթայի ուղղությամբ թռավ, իսկ երկրորդը գնդակոծեց նավը, սակայն վրիպեց, այնուամենայնիվ ուժեղ պայթյուն որոտաց, որը ցնցեց նավը: Ռմբակոծիչը երկրորդ անգամ չվրիպեց, և նավի կործանումն անխուսափելի էր: Այլ վկաների չի հաջողվում գտնել, սակայն գերմանացի վետերանների շնորհիվ փորձեցին գտնել ռմբակոծիչների վարողներին` հանգամանքները ճշտելու համար: Ինչպես հայտնի է, գերմանական արխիվները խիստ ապահով են պահպանվում, սակայն անսպասելի պատասխան է գալիս, որ «լյուֆտվաֆեյի» այդ արխիվը տեղափոխվել է ԽՍՀՄ:
Նավապետ Վլադիմիր Յակովլևիչ Պլաուշևսկու անունը փորագրված է Օդեսայի Փառքի արահետի անհայտ նավաստու հուշարձանի վրա, ինչպես և այլ նավապետների անուններ, ովքեր զոհվել են Սև ծովում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել