Միջնադարյան ժամանակաշրջանը մենք այսօր շատ ռոմանտիկ ենք պատկերացնում, և դրանում մասամբ «մեղավոր են» ժամանակակից ֆիլմերն ու գրքերը, որտեղ խիզախ ասպետները պատրաստ են ամեն ինչի՝ հանուն իրենց սիրած աղջկա :
Սակայն եթե դիտարկենք իրադարձությունների իրական ժամանակագրությունը, ապա միջնադարյան հասարակությունը սարսափեցրել է գեղեցիկ սեռի հանդեպ իր դաժանությամբ : Իրավական տեսանկյունից կանայք անհամեմատ ավելի քիչ էին պաշտպանված, քան տղամարդիկ, և յուրաքանչյուր մանր «սխալի» դեպքում պատժի էին ենթարկվում :
Արտաամուսնական հղիության դեպքում հոգեբուժարան էին տեղափոխում

Արտաամուսնական հղիությունը ընդունված չէր ոչ միայն միջնադարյան ժամանակաշրջանում, այլև անգամ նախորդ հարյուրամյակում : Բրիտանիայում նկատելով չամուսնացած աղջկա մեծացած որովայնը՝ ընտանիքը նրան անմիջապես ուղարկում էր հատուկ ծնողական տուն :
Սակայն անգամ բոլոր «պարտքերը» վճարելուց հետո հատուկ հաստատությունից դուրս գալն այնքան էլ հեշտ չէր : Մինչ ամուսնությունը ծննդաբերած կանանց մեծ մասին համարվում էին հասարակության մնացորդներ և նրանց տասնյակ տարիներով տեղավորում էին հոգեբուժարաններում :
Ամուսնու մորուքը գովել մոռանալու դեպքում մտրակների հարվածների էին արժանանում

Միջնադարյան Ուելսի ամենահիմար կանոններից մեկը վերաբերում էր ամուսինների մորուքին կամ ատամներին : Կանայք, որոնք մոռանում էին գովերգել իրենց ամուսինների մորուքը կամ նախատում էին վերջիններիս կեղտոտ ատամներ ունենալու համար, մտրակների հարվածների էին արժանանում :
Համաձայն հնում գործող կանոնների՝ մեղավոր կնոջը կարելի էոր հարվածել երեք անգամից ոչ ավելի՝ օգտագործելով ամուսնու միջնամատի հաստությունն ունեցող և նրա ձեռքի երկարությամբ փայտիկներ :
Ցանկանում ես շարունակե՞լ քիթ ունենալ՝ մի՛ դավաճանիր ամուսնուդ

Չի կարելի ասել, որ նախկինում ամուսնական միություններն ավելի ամուր ու երջանիկ էին, սակայն ամուսնական անհավատարմություն հազվադեպ էր պատահում : Բանն այն է, որ կանայք չէին համարձակվում արտաամուսնական կապի մեջ մտնել՝ վախենալով պատժվելուց : Սիցիլիայում Ֆրեդերիգո II-ի կառավարման օրոք դավաճանության համար կտրում էին կնոջ քիթը, խլում ողջ կարողությունն ու երեխաներին :
Ազնվականների դեպքում ամեն ինչ այլ էր. նրանց ֆիզիկական բռնության չէին ենթարկում, սակայն կարող էին ուղարկել մենաստան, ապա մենաստանի աշխատակիցներին հրահանգել կնոջ ըմպելիքի մեջ թույլ լցնել կամ բարձով խեղդել նրան : Հետաքրքրական է այն, որ տղամարդկանց կողմից դավաճանությունն անգամ խրախուսվում էր :



