Նիկոլի՝ Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար քավորի պատգամավոր եղբայր Ղալումյան Վահեն անդրադարձել է հայտնի գաղտնալսման թեմային ՝ նշելով, թե համոզված չէ, որ գաղտնալսում է եղել, շատ հնարավոր է, որ ձայնագրություն է եղել Վանեցյանի կողմից, որը հետագայում հրապարակել է։ Հետո էլ շարունակում է, թե համոզված չէ, որ Վանեցյանն է ձայնագրել և հրապարակել՝ գուցե գաղտնալսում է եղել։ Կասկածների ճահճում գտնվող պատգամավորը մինչ այժմ իբր չգիտի, որ գաղտնալսման գործը բացահայտվել է, և այդ մասին հայտարարել է գործող Քննչական կոմիտեի պետը։ Մյուս կողմից էլ զարմանալու չի, որ չգիտի, մարդը եղբոր քավորի միջոցով պատգամավոր է դարձել, աշխատավարձ, պարգևավճար է ստանում ու մի բան էլ՝ ամեն ամիս 100 հազար դրամ բնակվարձի փոխհատուցում, քաղաքականությունից էլ հեռու է այնքան, ինչքան՝ Իջևանը Ամերիկայից։
Ամեն դեպքում Նիկոլի քաղաքապետ քավորի պատգամավոր եղբայրը գաղտնալսման դեպքը դրոշակ դարձնելու փոխարեն՝ ճիշտ կանի գնա իրենց սրտի պադյեզդի գնդապետ ԱԱԾ տնօրենից, ՔԿ պետից պահանջի հրապարակել գաղտնալսման մանրամասները, թե չէ համոզված չեմ, որ կասկածների ճահճում մնալով՝ չի ընկնի Նիկոլի աներձագ պատգամավոր Հրաչի օրը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: