Regionmonitor.com-ը գրում է․

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են աշնանը կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում՝ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Համանախագահները ցանկանում են այս աշնանը հանդիպում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև»,- հայտարարել է նա: Բայրամովի խոսքով՝ դեռ վաղ է խոսել ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամկետի մասին։

Բայրամովը հայտնել է նաև, որ Ղարաբաղյան հիմնախնդիրն ու ՀՀ-ին զինամթերքի մատակարարման հարցը քննարկման առանցքային թեմաներից կլինեն օգոստոսի 26-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայանալիք հանդիպման ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել