ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է,որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորումը չի բխում ռուսաստանյան ղեկավարության շահերից:

Ինչպես փոխանցում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, գերատեսչությունից ընդգծել են, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգենի հանդիպման ընթացքում Մոսկվան պատրատսակամություն է հայտնել բաց և անկողմնակալ հետաքննել ոչ միայն Նավալնիի հետ կապված իրավճակը, այլև Սկրիպալների և Լիտվինենկոյի գործերը, որոնց թունավորման մասին կրկին հիշեցնում են արևմտյան լրատվամիջոցները:

Նախարարությունից հավելել են, որ ամերիկացի պաշտոնյայի ուշադրությունը հրավիրել են Վաշինգտոնի և Բրյուսելի դրսևորած շտապողականության վրա, որոնք արագորեն արձագանքել են Նավալնիի միտումնավոր թունավորման վարկածին:

Հիշեցնենք, որ Նավալնիի թունավորման մասին նախօրեին հայտարարել էին բեռլինյան Charite հիվանդանոցի մասնագետները, որոնց հսկողության տակ է ներկա պահին գտնվում ռուս գործիչը: Վերջինիս շաբաթ առավոտյան ինքնաթիռով Գերմանիա են տեղափոխել Օմսկի հիվանդանոցից, որտեղ բժիշկները բացառել էին թունավորման վարկածը՝ նշելով, որ նրա օրգանիզմում ալկոհոլ և կոֆեին են հայտնաբերել: Ալկոհոլի հայտնաբերման հանգամանքն էլ հերքել են գերմանացի մասնագետները: Հայտնի է, որ վերջինս դեռ գտնվում է արհեստական կոմայի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել