Հաց
350 գ ալյուրը, 1.5 թ. գդալ աղը, 2 թ. գդալ փխրեցուցիչը և 2 թ. գդալ շաքարավազը խառնել: 300 գ մածունը կամ առանց հավելումների ոչ պինդ յոգուրտը խառնել 1 ճ. գդալ ձեթին: Միացնել 2 զանգվածները և խմոր հունցել, խմորը մի փոքր կպչուն է ստացվում, բայց ալյուր մի ավելացրեք, որ հացը փափուկ ստացվի, բաժանել 6 կամ 8 գնդերի, թավալել քնջութի մեջ և թխել նախապես 200 (400F) աստիճան միացրած ջեռոցում 20- 25 րոպե:
Միս
1 գլուխ սոխը, 1 հատ քաղցր պղպեղը, 2 հատ քարավուսը առանց տերևների, կծու պղպեղը (չիլի) մանր կտրատել և տապակել մոտ 4 րոպե, զանգվածի վրա ճզմել 2 պճեղ սխտոր, ավելացնել 500 գ տավարի աղացած միս, պատառաքաղով տրորել միսը, որ գունդ չդառնա, տապակել 10-15 րոպե, աղ, սև պղպեղ անել, ավելացնել 1 բաժակ տոմատի սոուս կամ լեչո (ես լոլիկը կեղևահանում եմ, սոխն ու սխտորը տապակում, ավելացնում մանր կտրատած լոլիկը, աղ, սև պղպեղ, օրեգանո, բազիլիկ և եփում եմ այնքան, մինչև սոուսի վերածվի), փակել կաթսայի բերանը և եփել մոտ 20 րոպե: Վերջում թարմ կանաչի կտրատել՝ համեմ, կանաչ սոխ: Հացերը բաժանել 2 մասի, միջուկը հեռացնել և հացերը լցոնել պատրաստի մսով: Բարի ախորժակ :)
Բաղադրատոմսի սկզբնաղբյուրը՝ այստեղ: