Hraparak.am-ը գրում է․

«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամներն ու մի շարք քաղաքացիներ ինչպես երեկ, այսօր ևս ավտոերթով շրջել են Երևանի փողոցներով, կատարել իրազեկում, այս պահին գտնվում են ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց և պահանջում նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

«Նա պետք է հասկանա, որ հայրենիքը ուրանալ, հայրենիքը մոռանալ չի կարելի։ Սիրելի հայրենակիցներ, կոչ ենք անում, որպեսզի թաղ-թաղ, փողոց առ փողոց ոտքի կանգնեք։ Թույլ մի տվեք , որպեսզի պղծեն մեր դպրոցները։ Սիրելի չարբախցիներ, Էրեբունցիներ, մասիվցիներ, դավթաշենցիներ, ավանցիներ, թույլ մի տվեք, որպեսզի դպրոցներում մանկապղծություն մտցնեն»,- ասաց  «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը, ում գլխավորությամբ էլ երեկվանից մեկնարկել է  այս բողոքի ակցիան։ 

Հիշեցնենք, որ երեկ վերոնշյալ նախաձեռնության անդամները «Հրապարակին» տեղեկացրել էին, որ սա միայն ակցիայի սկիզբն է, մի քանի օր այսպես իրազեկում են անցկացնելու , իսկ արդեն օգոստոսի 28-ին պատրաստվում են մեծ հավաք անցկացնել Հարությունյանի հրաժարականի պահանջով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել