Առաջարկում եմ բոլորով համերաշխորեն թրոլլինգի ենթարկենք այս մարդուն, որ հիմա, երբ սեփական զինված ուժերի նախնադարյան վարքականոնների, կամ ավելի շուտ դրանց բացակայության պատճառով ևս մեկ զինվորական է գերի տվել՝ քաղաքացիական երջանիկ կյանքի վերաբերյալ ստատուսներ է գրում:

Գրում է՝ մոռանալով իր ուղղակի պարտականության մասին՝ խոսել այդ սպայի և մյուս գերիների մասին, որոնք հայտնվել են թշնամու մահացու ձեռքերում՝ միայն այն պատճառով, որ շփման գծում փաստորեն անտերությունը դեռևս շարունակվում է:

Իրերը կոչենք իրենց անուններով և խեղկատակների այս իշխանությանը ստիպենք դադարել մեզ լռությամբ ու անգործությամբ անարգել:

Համերաշխորեն հարցնենք երկրի ղեկին կանգնած այդ մարդուն.

«Պրն վարչապետ. մեր սպայից լուր կա՞: Ունեցե՞լ ենք այդպիսի սպա: Ի՞նչ ենք մտածում մյուս գերիների մասին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել