Ֆիզիկան, որն առաջնորդում է Տիեզերքին, իսկապես թույլ է տալիս լույսի արագությանը մոտ արագությամբ ճամփորդել, չնայած որ նման արագության հասնելու համար հսկայական քանակությամբ էերգիա է հարկավոր :

Նույն ֆիզիկայի օրենքները միաժամանակ նշում են, որ լույսի արագությանը մոտ արագությամբ շարժվելը բազմաթիվ խնդիրներով է ուղեկցվելու : Համաձայն այդ օրենքների, մասնավորապես՝ Էյնտեյնի հարաբերականության տեսության, տարբերակ չկա հենց լույսի արագությանը կամ դրանից ավելիին հասնելու :

Դա նշանակում է, որ եթե ցանկանում եք «միջաստղային» ճամփորդություն կատարել, ապա կա՛մ պետք է երկար սպասեք, մինչև որ ի հայտ գան նորագույն սերնդի տիեզերանավեր, կա՛մ գտնեք տեղաշարժման այնպիսի միջոց, որը կկարողանա նման արագության ձգտել ու պահպանել այն :

ՆԱՍԱ-ի պատրաստած տեսահոլովակում երևակայական տիեզերական ճանապարհորդը կառուցում է տիեզերանավ, որն ունակ է լույսի արագության 90%-ին հասնել : Տեսանյութը պատրաստվել է Goddard Media Studios-ի մասնագետների և ՆԱՍԱ-ի գիտնականների համատեղ ջանքերի շնորհիվ : Աշխատանքը ղեկավարել է Քրիս Սմիթը՝ Գոդդարդի աստղաֆիզիկական բաժնի տիեզերական ուսումնասիրությունների ասոցացիայի անդամներից մեկը : Նրան աջակցել է նաև Քրիստոֆեր Քիմը, ով տեսանյութի գլխավոր անիմատորն է :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել