Ըստ էության կարող ենք փաստել, որ տարբեր շրջանակներ, քաղաքական ուժեր ներկայացնող մի շարք անհատներ այս ընթացքում «Լիդիան Արմենիայի» գործարար համբավն արատավորելու, Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելու և բացասական տրամադրություններ ստեղծելու, կամ ինչ-որ խմբերի հաճոյանալու, քաղաքական դիվիդենտներ քաղելու նպատակով դիմել են հենց այս՝ զրպարտության միջոցին։ Նման հայտարարությունները ոչ միայն չեն ապացուցվել ավելի քան երկու տարվա ընթացքում, այլև առանձին դեպքերում դատարանի կողմից արդեն իսկ որակվել են որպես զրպարտություն։
Արման Բաբաջանյանի պարագայում նման անպատասխանատու հայտարարությունների փաստն առավել մտահոգիչ է, քանի որ խոսքը ոչ թե ակտիվիստի կամ ցուցարարի մասին է, այլ ՀՀ օրենսդիր իշխանությունը ներկայացնող և օրինաստեղծ գործունեությամբ զբաղվող ԱԺ պատգամավորի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



