Ուգանդայի բնակչուհի Մարիամ Նաբանատզիի կյանքը ոչ ոքի անտարբեր չի թողնում : Ոմանց այդ կյանքը ոգեվորում է, ոմանց ապշեցնում : Ոմանք նրան երջանիկ կին են համարում, մյուսները՝ ցավում են նրա համար :
Մարիամն ամուսանցել և առաջին անգամ հղիացել է 13 տարեկան հասակում : Դա զարմանալի չէ, քանի որ այնտեղ, որտեղ բնակվում է նա, ընդունված է աղջիկներին վաղ տարիքում ամուսնացնելը :
Այսօր Մարիամը 42 տարեկան է և ունի 38 երեխա. 38 թվի մեջ չեն մտնում այն երեխաները, որոնք մահացել են : Բանն այն է, որ կինն ունի հազվագյուտ գենետիկական մուտացիա, որի շնորհիվ կանայք հեշտ ու արագ են հղիանում : Յուրաքանչյուր հղիությունից Մարիամն ունեցել է կա՛մ երկվորյակներ, կա՛մ եռյակներ : Նա ասում է, որ եթե բոլոր երեխաները ծնվեին և ողջ մնային, ապա այսօր նա կունենար 44 երեխա :
Ուգանդայի ընտանիքներում սովորաբար ունենում են մինչև 5 երեխա, սակայն երեխաների այն քանակը, որն ունի Մարիամը, անգամ նրանց համար է չափազանց արտառոց : Ընդհանուր առմամբ կինը ծնել է 44 երեխայի՝ 6 երկվորյակի, 4 եռյակի, 3 քառյակի և միայն 2 միայնակ երեխայի :

Վերջին ծննդաբերությունները եղբերգական ավարտ են ուեցել, սակայն միայն դրանցից հետո է կինը բժշկական օգնություն ստացել : Այսօր Մարիամն այլևս չի կարող հղիանալ : Այդ որոշումը, որին կողմ էր նաև բժիշկը, հակասում էր Մարիամի ամուսնու ցանկություններին և հայացքներին :
Արդյունքում ամուսինը հեռացավ ուգանդացի կնոջից : Այսօր Մարիամը շատ է աշխատում՝ երեխաների կյանքն ապահովելու համար : Նա վարսահարդար է, նաև հավաքում և վաճառում է մետաղներ, պատրաստում և վաճառում է ջին : Ավագ երեխաները ևս աշխատում են :

Մարիամն ու երեխաները ապրում են իրար կողքի գտնվող չորս փոքրիկ տնակներում, որը կարծես չորսսենյականոց բնակարանի աֆրիկյան տարբերակը լինի : Ամեն օր կինն օգտագործում է շուրջ 20 կգ եգիպտացորենի ալյուր՝ ընտանիքի անդամներին կերակրելու համար : Միս և ձուկ նրանք ուտում են միայն տոներին :
Մարիամը պատմում է, որ համատեղ կյանքի ողջ ընթացքում ամուսինը մշտապես բացակայել է տնից, չի մասնակցել երեխաների դաստիարակության գործընթացին, միայն անուններ է տվել վերջիններիս ՝ երբեմն դա անելով հեռախոսով : Ավագ որդին, որն այսօր 23 տարեկան է, չի տեսել հորն արդեն 13 տարի :
Մարիամը բոլոր ծնողներին հորդոր ունի. «Դադարե՛ք Ձեր դուստրերին վաճառել տղամարդկանց՝ նրանց վաղ տարիքում ամուսնացնելով : Նրանք շատ կտառապեն և ծնողների սիրո բացակայության մասին երբեք չեն մոռանա» :



