Tert.am-ը գրում է.
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել են բեռլինյան Charite կլինիկա, գրում է dw.com-ը:
Նրա հետ Բեռլին է ժամանել կինը՝ Յուլյան:
Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Գերմանիայից Օմսկ ժամանած հատուկ օդանավն առավոտյան մեկնել էր Բեռլին՝ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին տեղափոխելով գերմանական կլինիկաներից մեկը: Այդ մասին հայտնել էր Նավալնիի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը:
«Ալեքսեյին տեղափոխող օդանավը մեկնել է Բեռլին: Մեծ շնորհակալություն բոլորին իրենց աջակցության համար: Ալեքսեյի կյանքի և առողջության համար պայքարը նոր է սկսվում, և դեռ անցնելու շատ բան կա, բայց այժմ գոնե առաջին քայլն արվել է», - գրել էր Յարմիշը Twitter-ում:
Օդանավն Օմսկ քաղաքի օդանավակայանից մեկնել էր տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին: Դրանից երկու ժամ առաջ Յարմիշը հայտնել էր, որ Նավալնիին շտապօգնության մեքենայով տեղափոխել են օդանավակայան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



