17 տարվա ընթացքում Վիկտորիա թագուհի 9 երեխա է լույս աշխարհ բերել ՝ 4 արքայազն և 5 արքայադուստր: Այնուամենայնիվ, նա բացահայտ ասում էր, որ ատում է հղիությունն ու ծննդաբերությունը: Թագուհու և նրա ամուսնու ՝ արքայազն Ալբերտի միջև մեծ կիրք կար, և միակ հակաբեղմնավորիչը սեռական հարաբերություններից հրաժարվելն էր: Երկու ամուսինները դա անընդունելի էին համարում:
Թագադրումից մեկուկես տարի անց Վիկտորիա թագուհին իմացավ իր հղիության մասին: Կինը այս լուրը վաը ընդունեց, քանի որ դեռ չէին հասցրել վայելել ամուսնական կյանքն ու թագավորական կյանքը:
Բացի այդ թագուհին վախենում էր ծննդաբերությունից: Խոսակցություններ էին պտտվում, որ թագուհին պատրաստվում էր երեխային խեղդել, եթե վերջինս աղջիկ լիներ: Սակայն սրանք ուղղակի խոսակցություններ էին:
Վիկտորիայի և Ալֆրեդի առաջնեկը Վիկտորիան էր: Տանը նրան փաղաքշորեն անվանում էին Վիկկի: Հաջորդ հղիությունը սպասեցնել չտվեց: Արքայադուստր Վիկկից ծնունդից դեռ 1 տարի էլ չէր անցել, երբ ծնվեց արքայազն Ալբերտը: Արքայազնին անվանում էին Բերթի: Նրանցից հետո ծնվեցին Ալիսան, Ալֆրեդը, Ելենան, Լուիզան, Արթուրը, Լեոպոլդը և Բեատրիսը: Թագուհու ամուսինը ամեն անգամ էլ ավելի էր երջանկանում, երբ իմանում էր կնոջ հղիության մասին:
Բերթիի ծնունդից հետ Վիկտորիա թագուհին իր հորեղբորի Լոպոլդից նամակ ստացավ, որտեղ տղամարդը իր զարմուհուն ցանկանում էր ավելի շատ երեխաներ: Թագուհի Վիկտորիայի պատասխանը հետևյալն էր.
-Դուք չեք էլ կարող պատկերացնել թե ինչի միջով է անցնում կինը հղիության և ծննդաբերության ժամանակ:
Կինը նույնիսկ իր նորածին երեխաներից էր տհաճություն զգում: Ներկայումս հոգեբանները նշում են, որ Վիկտորիան, հավանաբար, տառապում էր հետծննդյան դեպրեսիաներից:
Նա հղի կանանց համեմատում էր կովերի, շների և նապաստակների հետ: Թագուհին փորձում էր քիչ հայտնվել հանրության մեջ, երբ որովայնը արդեն նկատելի էր լինում:
Թագուհու համար անտանելի էր նաև կրծքով կերակրելը և իր աղջիկներին հրամայում էր կրծքով չկերակրել երեխաներին:
Արքայազն Ալբերտի մահից հետո Վիկտորիան դարձավ միայնակ մայր և փորձեց ավելի շատ ժամանակ հատկացնել երեխաներին: Տարիների ընթացքում նրա վերաբերմունքը որոշ չափով փոխվեց. կինը շատ էր նվիրվել իր թոռներին ու ծոռներին: Վիկտորիա թագուհին կոչվում էր «Եվրոպայի տատ». նա ուներ 42 թոռ և 85 ծոռ, որոնք ծնվել են եվրոպական գրեթե բոլոր ընտանիքների թագավորական տներում:


