Լոս Անջելեսի բնակչուհիներից Ազուսա Սակամոտոն իր բնակարանը վերածել է տիկնիկների տան: 36-ամյա ճապոնուհին տան ձևափոխման վրա ծախսել է ավելի քան 70 հազար դոլար: Հիմա տունը, իսկապես Բարբի տիկնիկի տուն է, որը ամբողջովին վարդագույն է: 

Բարբիի տունը ցանկացած աղջկա երազանքն է եղել: 36-ամյա կինը իր մանկական երազանքը կյանքի է կոչել և հասցրել մեծ մասշտաբների: 

Ազուսան մատնահարդար է: Լինելով Բարբիների մեծ երկրպագու, կինը իր ամբողջ տունը վերափոխել է Բարբիի ոճով: Քանի որ կահավորման վրա չափազանց շատ գումար էր ծախսվել, կինը կահավորման մի մասը իր ձեռքերով է արել: 

Կարող ենք գուշակել թե որն է Ազուսայի սիրելի գույնը: Ամբողջ տունը ներկված է վարդագույնով, և Ազուսան խոստովանում է, որ նրա Բարբիի հավաքածուն, որը կազմված է 222 տիկնիկներից և 80 հազար դոլար արժե, այդքան էլ մեծ չէ:

Ազուսան խոստովանում է, որ երբ փոքր է եղել, երբեք տիկնիկ չի ունեցել: Առաջին տիկինկը ունեցել է 15 տարեկանում:
Այդ ժամանակից սկսած Ազուսան մազերը վարդագույն է ներկել և վարդագույն հագուստ է կրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել