Մարալիկի ծննդատան ապագան այդպես էլ մնացել է օդում կախված։ 7 ամիս ծննդատան աշխատակիցներին ԱՆ-ն բառի բուն իմաստով մատների վրա խաղացնում է։ Սկզբում կենտրոնի հագեցվածությունը չի համապատասխանում չափորոշիչներին , որը շատ արագ կարգավորվեց հայրենասեր Hrant Tumasyan -ի շնորհիվ , հետո համավարակը։ Էլ չեմ խոսում հարկային տեսուչ Արտյոմ Սմբատյանի հաշվարկների մասին , քանի որ երեխայի ծնունդը իր համար չոր թիվ , թվաբանություն է ։ Թվաբանություն , որի արդյունքում որակապես փոխվում է մարդու կյանքը ՝դե նոր մեքենա և այլ նման բաներ ։ Իսկ ծննդատան 13 աշխատակից 7 ամիս աշխատավարձ չեն ստանում , ու դա ոչ մի կերպ չի մտնում Սմբատյանի ու Թորոսյանի հաշվարկների մեջ ։ Ծննդատան աշխատակիցները ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ , որ Թորոսյանին բացառապես բիզնեսն է հետաքրքրում ։ Այո բիզնեսը , քանի որ արդեն 7-8 ամիս անդադար կպչուն ցանկությամբ շարունակում է իր ազգադավ գործը ։ Արդեն իսկ 2019 թվականից ծննդատներ փակելու թեման Թորոսյանի համար դարձել էր ինքնանպատակ ։ Դեռ 2019 -ին Սրմաքեշի հետ կային և գրավոր և բանավոր պայմանավորվածություններ Գյումրիում նոր ծննդատան կառուցման վերաբերյալ ։ Դե իհարկե շատ լավ է որ ունենանք նոր ժամանակակից ծննդատուն ՝ հագեցած նորագույն բուժսարքավորումներով , բայց չէ որ դեռ չկա այդ կենտրոնը , իսկ Մարալիկ ԱԿ-ն փաստացի նորոգված և վերազինված կարող է գործել ։ Չէ որ այդ անորոշ վիճակը ոչ միայն բուժաշխատողներին է վերաբերվում , այլ նաև տարածաշրջանի բնակիչներին , հղիներին , ովքեր միշտ վստահել են Մարալիկ ԱԿ-ի աշխատակիցներին ։
Факты на лицо- վաղուց պետք է հասկացած լինեին , որ Թորոսյանի համար առողջապահությունը ԲԻԶՆԵՍ Է: