62-ամյակը կարելի է տարբեր կերպ նշել: Հոլիվուդի ամենաշատ քննարկվող և սկանդալային աստղը՝Մադոննան իր 62-ամյակը նշել է նավի վրա: 

Պատկառելի տարիքը կինը նշելը 25-ամյա ընկերոջ, թոռների, 4 երեխաների և ընկերների շրջապատում: 
Մադոննային կարծես տարիքը չի խանգարում, այլ ավելի է ոգևորում:  

Սիրահար զույգը ողջ խնջույքի ընթացքում համբուրվում ու պարում էր: Հյուրերի շարքում էին Մադոննայի 4 երեխաները՝23-ամյա Լուդրես Լեոն, 14-ամյա Մերսին, և երկվորյակներ Էսթերն ու Ստելան: 

Ծնունդը սկզբում նշել են Ճամայկայի տեղի բարում, հետո հյուրերի հետ միասին փոքրիկ ավտոբուսներով տեղափոխվել նավ: 

Զարմանալի չէ, որ տոնի գլխավոր ուտելիքը՝ տորթը, մարիխուանա էր: Թմրանյութը թույլատրելի է այդ երկրում, և կարծես փոփ երգչուհին չի զրկել իրեն նման հաճույքից: 

Փոփ երգչուհին ուրախ ծնունդ է ունեցել, պարել, երգել և ուրախացել է: Նրա երկրպագուները նկատել են ոչ միայն աստղի թուլությունը թմրանյութերի նկատմամբ, այլ նաև այն, որ հյուրերից ոչ ոք դիմակ չի կրել:

Այդպես որոշել էր Մադոննան, քանի որ շատ վաղուց էր նշում, որ չի հավատում կորոնավիրուսի գոյությանը, նույնիսկ փորձում էր վլոգ տեղադրել, ինչը կապացուցեր իր խոսքերը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել