Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ, ԱՀ-ի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը այսօր 168-ին տված հարցազրույցին հաստատել է Սերժ Սարգսյանի խոսքերը, որ Ստեփանակերտի երկնքում ԱԹՍ երեւացել ու անմիջապես խոցվել է համանախագահների ու 15-20 լրագրողների ներկայությամբ, բայց դա եղել է, ոչ թե Ապրիլյանի ժամանակ, այլ՝ ապրիլի 8-ին, քառօրյայից 3 օր անց։
Հիշեցնեմ, այսօր նախագահ Սարգսյանի ասուլիսից հետո ԱՀ նախագահի մամուլի խոսնակը իր ֆեյսբուքյան էջում դեզինֆիրմացիա է տարածել, դիմելով արցախցիներին, որ հաստատեն իրենց պնդումը, որ Ապրիլյանի ժամանակ ԱԹՍ հասել է Ստեփանակերտի երկինք, հետո իհարկե ջնջել է գրառումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել