ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա ասուլիսն իրապես պատերազմ հաղթած հրամանատարի ասուլիս էր` հագեցած փաստարկված խոսքով և ճշմարտության վերջնական բացահայտմամբ: Այստեղ է, որ որոշ շրջանակների վարձկան Անդրանիկ Քոչարյանը պետք է գլուխն առնի ձեռքերի մեջ և գնա ապաշխարելու, քանի որ փլվում է նրա և նիկոլական մանկլավիկների հորինած հեքիաթը, ըստ որի` ապրիլյան քառօրյայի մեղավորը Սերժ Սարգսյանի իշխանությունն էր:

Քաղաքանապես սնանկ պետք է լինել` չգիտակցելու համար Սարգսյանի հեռատես ու զուսպ կեցվածքի և Փաշինյանի կիսախելագար վարքագծի ահռելի տարբերությունը: Տարբերություն, որն ակնհայտ է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ: Տարբերություն, որը երևում է հայոց բանակի և նրա գեներալների հանդեպ ունեցած վերաբերմունքից, երբ Սարգսյանի համար հայր և որդի Խաչատուրովներն իսկական հերոսներ են, իսկ Փաշինյանի համար` հանցագործներ:

Դաշնակից Ռուսաստանին մեղադրել ապրիլյանի հրահրման մեջ` կարող էր անել միայն ազգակործան դասալիքը, մինչդեռ Սերժ Սարգսյանը տվեց արժանի հակահարվածը, նշելով, որ նման կարգի հայտարարություններ անելն ուղղակի տգիտություն է: Ասուլիսում արտահայտված մտքերը որոշ թերահավատների ապացուցեցին, որ այդ չորս օրվա կռիվներից հայ զինվորը դուրս է եկել հաղթած, մինիմալ կորուստներով, երկրի և պետության համար առանց վտանգավոր հետևանքների: Դե իսկ 80-ականների զենքի, ինչպես նաև հին ու չգործող զինտեխնիկայի մասին խոսակցությունները պարզապես դատարկաբանություն են եղել, սխալ արտաբերված անզգույշ արտահայտություն:

Սերժ Սարգսյանի ղեկավարած բանակը մշտապես եղել է մարտունակ, օպերատիվ, պրոֆեսիոնալ, ամեն պահի պատրաստ հետ մղել նախահարձակ թշնամուն , ինչը և արվել է 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել