Սերժ Սարգսյանը ղարաբաղյան շարժման վերջին ինստիտուցիոնալ արտահայտությունն է, կռված ու չհանձնող, ազգային կապիտալի զարգացումը խրախուսողը և վերջապես՝ առկա հրամայականների պայմաններում բանակի հիմնանորոգմանը կանաչ լույս վառած ու մոդեռացնող ղեկավարը։ Կերպար, ում ամբողջ քաղաքական կյանքը պտտվում է Ադրբեջանից հայկական տարածքների ազատագրման և դրանց պահպանման շուրջ ։ Ըստ որում՝ Ս․ Սարգսյանը շատ լավ էր սերտել պատերազմի տարիներից ստացած դասը, որ ՀՀ սուվերենությունն ու Արցախի ամբողջականությունը պետք է հավասարապես պաշտպանել Ադրբեջանից։
Այսօրվա ասուլիսի ժամանակ հնչեցված թեզերը հերքեցին մի շարք միֆեր ու լույս սփռեցին մանիպուլյատիվ փոշու տակ խնամքով թաքցված բազմաթիվ հարցերի վրա։ Ի հակառակ որոշ պնդումների, այնուամենայնիվ առաջին անգամ հնչեցվեցին մտքեր, որոնք մինչև այս չեն բարձրաձայնվել ու ցանկալի ռակուրսից ենթարկվել են շահարկման։ Հիմնավոր ամրապնդվեցին որոշ հարցերի պատասխաններ, որոնց այլընտրանքը չկա և հետագա բառախաղերը իշխանությունների կողմից միայն ծիծաղելի են լինելու։ Կարճ ասած՝ Գրոսմայստերը խաղում էր ինչպես միշտ։
Ցավում եմ, որ շատ լրագրողներ չօգտվեցին իրենց ընձեռնված բացառիկ հնարավորությունից ու բամբասանքներից ծնված հարցերը ստվերում թողեցին պատասխան ենթադրող շատ կարևոր հարցեր։