Արդեն հինգ տարի է անցել դեմքի փոխպատվաստման ամենամասշտաբային վիրահատությունից : 2015 թ. ԱՄՆ-ում նախկին հրշեջ Պատրիկ Հարդիսոնին հնարավորություն ընձեռեցին վերադառնալու նորմալ կյանքին :

2001 թ. 27-ամյա Պատրիկը շտապեց այրվող տուն, որպեսզի ստուգի՝ արդյոք որևէ մեկը չի՞ մնացել ներսում : Առաստաղը վայր ընկավ, և տղամարդն ամենաուժեղ աստիճանի այրվածքներ ստացավ : Նա կորցրեց շուրթերը, կոպերը, քթի մի մասը, գլխամաշկը, դեմքի մաշկը, ականջները :

Պատրիկն արթնացավ հիվանդանոցում և ի սկզբանե անգամ չկռահեց՝ ինչպիսի վնասվածքներ է ստացել : Վիրակաօերը նրա դեմքից հանվել են միայն մի քանի ամիս անց : Տղամարդն այդ ընթացքում ենթարկվել է ավելի քան 70 վիրահատության, սակայն դրանցից ոչ մեկը չի կարողացել մեղմացնել նրա տառապանքները, քանի որ ամենը ցավում էր : Պատրիկը հազվադեպ էր փողոց դուրս գալիս, քանի որ անհնար էր հետաքրքրասեր անցորդների զարմացած հայացքներից խուսափելը : Սակայն ամենասարսափելին այն էր, որ նրա տեսքը վախեցնում էր սեփական երեխաներին. վերջիններս կարծում էին, թե իրենց հետևից հրեշ է եկել :

Ամեն ինչ փոխվեց, երբ Պատրիկը հանդիպեց բժիշկ Էդուարդո Ռոդրիգեսին : Վիրաբույժը պատրաստ էր դեմքի փոխպատվաստման յուրօրինակ վիրահատություն իրականացնել : Սակայն վիրահատությունը տեղի ունեցավ միայն երեք տարի անց, երբ ի հայտ եկավ համապատասխան դոնորը : Պատրիկին փոխպատվաստեցին 26-ամյա հեծանվորդ Դավիդ Ռոդեբաուխի դեմքը, ով մահացել էր վթարի հետևանքով :

Ռոդրիգեսի գլխավորությամբ բժշկական խումբն իրականացրեց յուրահատուկ վիրահատություն, որը տևեց 26 ժամ և արժեցավ 1 միլիոն ԱՄՆ դոլար : Պատրիկի ուսին կտրվածքներ արեցին և հանեցին հին մաշկի մնացորդները, ապա փաստացիորեն նոր դեմք տեղադրեցին նրա վրա :

Բժիշկները վախենում էին, որ Պատրիկի իմունային համակարգը չի ընդունի նոր հյուսվածքները, և որ տղամարդը կմահանա, սակայն, բարեբախտաբար, նման բան տեղի չունեցավ : Պատրիկը վերադարձավ նորմալ կյանքին, սկսեց փողոց դուրս գալ, մարզասրահ այցելել, երեխաներին դպրոց տանել : Նա պատմում էր, որ կրկին սկսել է ապրել մյուսների նման, որ այլևս սուր ցավեր չունի, իսկ մարդիկ ապշած հայացքներով նրան չեն նայում :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել