Որպես կանոն թփերն ու բույսերը սնվում են միկրոտարրերով, որոնք առկա են մթնոլորտում ու հողում : Սակայն դրանց ավելի քան 600 տեսակ էվոլյուցիայի ընթացքում մսակեր է դարձել :

Բույսերը էներգիա են ստանում՝ օրգանական նյութեր մշակելով այն հողից, որում աճում են, սակայն այն հողերում, որոնց բաղադրությունն այնքան էլ հաջող չէ, ամեն ինչ այլ է : Նման վայրերում ֆլորայի ներկայացուցիչները սնման այլընտրանքային եղանակներ ունեն. նրանց տերևները էվոլյուցիայի են ենթարկվել և իրական թակարդների վերածվել կենդանի էակների համար :

Մոծակաորս Վեներա

Այս բույսի տերևները վերափոխվել են փշոտ «աքցանների» : Դրանք վանդակի դեր են ստանձնել և փակվում են, երբ տերևի ներսում հայտնվում է որսը : Չնայած այն բանին, որ բույսերը, որպես կանոն, ճկվող օրգանիզմներ են, վեներան բացառություն է համարվում :

Դրա ամուր «երախից» միջատները դուրս գալ չեն կարողանում : Վանդակը բացվում է միայն մի քանի շաբաթ անց, երբ նախորդ զոհն ամբողջությամբ կուլ է գնացած լինում : Մեխանիզմի կեղծ աշխատանքի դեպքում մոծակորսը կես ժամ անց բացում է վանդակը և նոր որս փնտրում : Բույսը հանդիպում է ԱՄՆ-ում՝ Ֆլորիդայում և Նյու Ջերսիում :

Պեմֆիգուս

Պեմֆիգուս բույսը նախընտրում է ջրային միջատներին և խեցգետնանմաններին : Աճման և որսի սիրելի վայրը կանգուն ջուրն է, ինչի պատճառով էլ ծաղիկը չունի սովորական արմատներ : Ջրի տակ ծաղիկն ունի բարակ ճյուղանման արմատիկներ և «որսորդ» պղպջակներ :

Այդ պղպջակների շուրջ մազիկներ կան, որոնք բույսին ազդանշան են տալիս այն մասին, որ մոտակայքում միջատ կա : Պղպջակը վացվում է և ջրի միջից կլանում միջատին, ինչից հետո մարսում է այն :

 Նեպենտես

Արևադարձային անտառներում ևս մի արտասովոր բույս գոյություն ունի, որը կոչվում է նեպենտես: Այն լիանայի տեսք ունի և ինքնուրույն սովորել է որսալ միջատների, մանր թռչունների ու կենդանիների:

Ջրահավաք տերևներում, որոնք կուժեր են հիշեցնում, հավաքվում է անձրևաջուրը: Բացի ջրից բույսի մեջ են հավաքվում նաև կրծողներ, գորտեր ու թռչուններ: Տերևների ներքին պատերը նեկտար և մոմանյութ են արտադրում. քաղցր հեղուկը գրավում է զոհերին, իսկ մոմանյութը կանխում է դրանց դուրս գալն ու սպանում է կենդանի էակներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել