Ասել եմ մի տարի առաջ, կրկնում եմ նաև հիմա.
Նիկոլ Փաշինյանի կառավարությունից պետք չի ֆունդամենտալ բարեփոխումներ ակնկալել, մոռացեք այդ սին պատրանքների մասին։ Նրանք պարզապես անկարող են գնալ մեծ փոփոխությունների և ոչ էլ այդպիսի առաքելություն ունեն։
Երբ ժամանակը գա, Փաշինյանը պետք է չափազանց մեծ ծառայություն մատուցի Հայաստանին, որն է՝ ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանության խաղաղ և անցնցում փոխանցումը։ Եվ հենց սա կլինի նրա ամենամեծ ռեֆորմը պետության և հանրության համար։
Իսկ մինչ այդ պետք է հանդուրժենք նրանց՝ ունենալով այն գիտակցումը, որ սխալ իշխանափոխությունը ճանապարհ է դեպի անխուսափելի բելառուսացում։
Հավատացնում եմ, Հայաստանի քաղաքացիները դատապարտված չեն հավերժ ընտրություն կատարել քաղաքական հանցագործների և քաղաքական անմեղսունակների միջև։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/3205262589567747
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել