*Սիմոնյան Ալենն ( Հրանտ Դովլաթյանն) 2014 թվականին գնում էր Արթիկ քաղաք՝ որպեսզի իր խելքին ընկած մի քանի հոգու հետ՝ Վիկտոր Յանուկովիչի անվան հրապարակը վերանվանի՝ Սերգեյ Նիգոյանի անվան: Հարգելի լրագորղներ, խնդրում եմ այդ անձից ճշտել, թե ի՞նչ կարծիք հիմա ունի՝ 2013-2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցածի վերաբերյալ: Փորձեք ճշտել նաև, թե 2018-ից հետո, արդյոք դիմել է Արթիկ համայնքի ավագանուն՝ այդ վերանվանումն իրականացնելու առաջարկությամբ:
* 2014 թվականին Գյումրիում կայացած հանդիպման ժամանակ՝ Արսեն Խառատյանի, Արայիկ Հարությունյանի, Սամվել Մխիթարյանի ու իմ ներկայությամբ Փաշինյան Նիկոլը պնդում էր իր այն կարծիքը, որ Ռուսաստանը անեքսիայի է ենթարկել Ղրիմը, իսկ ընդիմախոսների՝ տեղի ունեցած հանրաքվեի վերաբերյալ փաստարկներին պատասխանում էր, որ հանրաքվեն կատարվել է զենքի սպառնալիքի տակ: Հարգելի լրագրողներ, խնդրում եմ 16-րդ վարչապետից տեղեկանալ, թե ինչպես է հիմա վերաբերվում ՝ Ղրիմի ՝ ՌԴ կազմ մտնելուն:
* ԱԺ-ում կան բազմաթիվ պատգամավորներ, ովքեր իրենց , այսպես ասած ընդդիմադիր ժամանակներում հավասարության նշան էին դնում կոմունիզմի ու ֆաշիզմի միջև և կամ բացահայտ, անթաքույց հարգանք էին դրսևորում Ադոլֆ Հիտլերի գործունեության նկատմամբ , վերջինիս՝ <Մայն կամպֆ> գրքի նկատմամբ: Հարգելի լրագրողներ, հետաքրքրվեք Ալեն Սիմոնյանից, Արմեն Փամբուկչյանից , թե ինչպե՞ս են իրենք հիմա վերաբերվում ֆաշիզմին, կոմունիզմին, Ադոլֆ Հիտլերին ու Մեծ հայրենական պատերազմին:
* Լենա Նազարյանն 2014 թվականին , ՌԴ նախագահին ուղղված սեռական բնութի վիրավորանքով տեքստային նկարը դնում էր որպես ՖԲ պրոֆիլի ֆոն: Հարգելի լրագրողներ, հետաքրքրվեք այդ անձից, թե ինքը ինչպե՞ս է հիմա վերաբերվում սոցիալական ցանցերում տեղ գտնող հայհոյանքներին, ինչպես նաև ՝ հայ - ռուսական հարաբերություններին:
Ինչպես նաև՝ լրագրողական համայնքին խնդրում եմ հետաքննություն սկսել՝ <Իմ քայլը> խմբակցության պատգամավորների, կառավարության անդամների, վարչապետին առընթեր մարմինների ղեկավարների, մարզպետերի, փոխնախարարների, փոխմարզպետերի, ինչպես նաև՝ նրանց հետ փոխկապակցված (աֆիլացված) անձանց՝ վերջին երկու տարվա ընթացքում վարկայյին պարտավորությունների, նյութական, դրամական ակտիվների շարժի վերաբերյալ :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել