Տոնելով առաջին հաղթանակը, պետք չէ հանգստանալ ու դիրքերը թուլացնել, մանավայդ, որ Տարոն Մարգարյանի ուղերձը մի շարք նրբերանգներ է պարունակում եւ հարցը դեռ վերջնական լուծված չէ.
1.150 դրամ ուղեվարձի որոշումը ոչ թե չեղյալ է հայտարարված, այլ ժամանակավորապես կասեցված է:
2.Դեռ ստեղծվելիք հանձնաժողովը ուսումնասիրելու է հարցը եւ մշակելու է բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել «Երեւան քաղաքի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին» որոշումը...
3. Տարոն Մարգարյանը նաեւ հստակ հայտարարում է, որ 150 դրամ ուղեվարձը հենց առկա «խնդիրները լուծելու գինն է, որ ցավոք պետք է վճարենք: Այլընտրանք պարզապես չունենք»:
Այսինքն, այնպես չէ, որ 150 դրամի հարցը օրակարգից վերջնականապես դուրս է եկել...Ասածս այն է, որ ուրախանալով առաջին հաջողությամբ, չպետք է թուլանալ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/goolkirakosyan/posts/486704421424142
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել