Vemard.com-ը գրում է.

Իր ծննդյան օրը Սելենա Գոմեսը ժամանակ է հատկացրել արբանյակային կապի միջոցով Դին Ռիչարդսի հետ հարցազրույցի համար: Երգչուհին հիանալի տրամադրություն է ունեցել, ուստի հաղորդավարը, ռիսկի է գնացել և մի քանի անձնական հարց տվել:

Ինչպես պարզվել է, Սելենան պատրաստ է կիսվել իր նորություններով, բայց նախկին ընկերոջ` Ջասթին Բիբերի մասին խոսելուց հրաժարվել է:

Փորձառու լրագրողը հետաքրքրվել է` կարո՞ղ է արդյոք Սելենան բացատրել Ջասթինի տարօրինակ պահվածքի պատճառը:

«Դու հավանաբար գիտես, չէ՞ որ դու Ջասթին Բիբերի մոտ ընկերն ես: Կա՞ արդյոք մի բան, ինչը մենք չենք հասկանում նրա պահվածքում»:

Այդ պահին Սելենա Գոմեսը շրջվել է տեսախցիկից` նկատելի դարձնելով, որ նա այնքան էլ ուրախ չէ հարցի համար: Պատասխան երգչուհին այդպես էլ չի տվել` պարզապես անջատելով հեռուստաշոուի հետ կապը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել