Երբ երկրի ներսում պոպուլիզմի զենքով ես առաջնորդվում, հասկանալի է, որ փոձում ես իշխանության մնալու և ապազգային, ապապետական քաղաքականության արմատացման հարց լուծել: Բայց երբ BBC Hard talk-ում նույն մեթոդով ու նույն մանիպուլյացիաներով, փորձում ես նաև միջազգային լսարանին, հանրությանը ապակողմնորոշել, ապա պետության վարկանիշն ես փոշիացնում: Սա ընդհանուր առմամբ, իսկ ինչ վերաբերում է «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ երկար պայքար» ձևակերպմանը չպատասխանելուն, ապա սա հայկական կողմի սկզբունքների անտեսում է, որին հարկավոր էր հակադարձել՝ հստակ նշելով՝ մենք պաշտպանում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այն իրավունքը, որը խախտվել է Ադրբեջանի կողմից, այն իրավունքը, որը բխում է ժողովրդավարության սկզբունքներից, այն իրավունքը, որին բռնացել և առ այսօր բռնանում է Արցախի հարևան Ադրբեջանը՝ ապակայունացնելով իրավիճակը տարածաշրջանում:

Հ.Գ. Սկզբունքայնությունը հարգելի հատկանիշ է նաև պետական մակարդակով: Իսկ Արցախի հարցի լուծումը միայն մի ճանապարհ ունի՝ Ադրբեջանի կողմից Արցախի ճանաչում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել