Կրիվոշլյապովա քույրերն ունեին 4 ձեռք, 2 ոտք, 1 արյունատար և 2 նյարդային համակարգ: Նրանք սիամական երկվորյակների համար բավականին երկար կյանք են ունեցել, սակայն նրանց ճակատագիրը հեշտ չի եղել: Դժվարությունները եկել են շրջապատի բացասական վերաբերմունքից, ծնողներից հեռու լինելուց:

Մաշան և Դաշան ծնվել են 1950 թվականի հունվարի 4-ին Մոսկվայում: Կեսարյան հատումից հետո երեխաներին տարան մոր մոտից, սակայն երբ կինն արդեն ուշքի եկավ, պնդեց, որ իրեն ցույց տան երեխաներին: Երեխաներին տեսնելուց հետո նա հոգեկան խանգարում ստացավ և 2 տարի անցկացրեց հոգեբուժարանում: Իսկ հորը ասել էին, որ երեխաները մահացած են ծնվել: Աղջիկներին այլ հայրանուն տվեցին: Այսպես երեխաները հայտնվեցին հետազոտական կենտրոնում, որն էլ դարձավ նրանց համար հարազատ տուն: Նրանց վրա բազմաթիվ փորձեր էին կատարում, որոնց մասին քույրերը տարիներ անց չէին էլ ցանկանում հիշել: 

Հենց հիվանդանոցում են աղջիկներն իրենց առաջին քայլերը արել: 3 ոտքերից մեկը, որը քույրերի համար հենարան էր, բժիշկները որոշեցին անդամահատել:

Ինքնուրույն կյանք

Երբ լրացավ քույրերի 14 տարեկանը, նրանց տեղավորեցին Նովոչերկասկի գիշերօթիկ դպրոցու, որը նախատեսվա էր մկանային-կմախքային խանգարումներ ունեցող անձանց համար։ Այստեղ աղջիկները տառապում էին, քանի որ բոլորը ծաղրում էին իրենց: 

Դպրոցում Մաշան և Դաշան առաջին անգամ սպիրտ փորձեցին: 1970-ականներին քույրերը փախան Մոսկվա: Մայրաքաղաքում աղջիկները հաստատվել են թիվ 6 տարեցների գիշերօթիկում, որտեղ նրանք ապրել են իրենց կյանքի մեծ մասը: 35 տարեկան հասակում քույրերին հաջողվել է գտնել մորը: Բայց նա ուրախ չէր իր աղջիկների հետ հանդիպումից: Նա արդեն ուներ երկու առողջ որդի՝ Սերգեյը և Անատոլին:


Սկզբում Դաշան և Մաշան փորձում էին բարելավել հարաբերությունները ընտանիքի հետ, բայց գիտակցելով, որ երկար ժամանակ նրանք ընդհանուր ոչինչ չունեն, դադարեցին շփվել: Ինչ վերաբերում է աղջիկների հորը, ապա նա մահացավ 1980-ին: 1989-ին քույրերին վերջապես Մոսկվայում առանձին մեկսենյականոց բնակարան տրվեց: Այնուամենայնիվ, մինչ այդ քույրերն արդեն լրջորեն կախում ունեին ալկոհոլից և ծխելուց: Ավելին՝ Դարիան հիմնականում խմում էր, իսկ Մարիան ծխում էր: Իհարկե, երկուսն էլ տառապում էին վատ սովորություններից:

Երկվորյակների մահը

1990-ականներին սիմական երկվորյակների մասին սկսեցին խոսել: Նրանց մասին գրում էին թերթերում և նույնիսկ վավերագրական ֆիլմ են նկարել: Լրագրողների հրավերով քույրերը նույնիսկ Գերմանիա ու Ֆրանսիա են գնացել: Չնայած դրական փոփոխություններին՝ քույրերը շարունակում էին ծխել և խմել: Հերթական ստուգման ժամանակ բժիշկը տեղեկացրեց կանանց, որ դրանից կարող են մահանալ: 

Կրիվոշլյապովաների մոտ ախտորոշվեց թոքերի այտուց և լյարդի ցիրոզ: 2003-ի ապրիլի 13-ին քույրերից մեկը զանգահարեց շտապօգնություն և դժգոհեց վատ զգացողությունից: Երբ երկվորյակներին հիվանդանոց բերեցին, պարզվեց, որ քույրերից մեկը մահացել է սրտի կաթվածից: Դարիան նույնպես մահացավ 17 ժամ անց: Նրանք 53 տարեկան էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել