Հայաստանը կարող է ասոցացվել Եվրոպայի հետ, կարող է Ռուսաստանի հետ, կարող է... Շրի Լանկայի հետ, և վերջապես Հայաստանը կարող է ասոցացվել մեր Գալակտիկայի կամ որևէ քվազարի հետ - բայց եթե նա չասոցացվի իր ԱՐՄԱՏԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԷՈՒԹԱՅՆ հետ, մնա բռնազավթված՝ ապամշակութային այս պետականության կողմից, իր ագահ աշխարհիկ և հոգևոր պետերի կողմից, ապա այս ամենը ունեն զրոյական արժեք ու հեռանկար: Ընդհակառակը, այն օրը, երբ Հայաստանը կասի՝ Եվրոպային, Ասիային... Շրի Լանկային, մեր և մնացած Գալակտիկաներին, որ ինքն ասոցացվում է իր ԲՆԻԿ ԱՐՄԱՏԻ և ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ հետ, հետն էլ ձեռքը կառնի մի հովվի դագանակ և կկոտրի իր ապաշնորհ պետերի մեջքին, նրանց դուրս կվտարի Հայաստանից, հետո կասի՝ ես մի պետություն եմ կառուցելու, ՀԱՅԻ ՍՐՏԻՆ ՎԱՅԵԼ, ՄՏՔԻՆ ՎԱՅԵԼ, մի պետություն՝ վեր եվրոպաներից ու ռուսաստաններից - ահա այդ օրը բոլորը կկանգնեն մեր դուռը՝ ասոցացվելու մեր հետ... Գրողը տանը - շուն են, գել են՝ մերն են, կհամաձայնենք....

Եվ ի՞նչ է պետք այս հեռանկարի համար - մի երկու բուռ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ և մի լավ ԴԱԳԱՆԱԿ - մնացածը կստացվի...

Լեւոն Դռնոյան

25 հուլիսի 2013թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել