1828 թվականին Արևելյան Հայաստանի բնակչությունը կազմում էր 97,4 հազար մարդ, որի 66%-ը հայեր էին։ 1914-ին նրանց թիվն արդեն կազմում էր մոտ 1 միլիոն, որից հայերն արդեն մոտ 72% էին կազմում։ Շատ վատ էին ապրում ռուսների տիրապետության տակ, այնքան վատ, որ մեկ դարից էլ պակաս ժամանակահատվածում ունեցանք բնակչության ավելի քան 10 անգամ ավելացում։ Ինչ վատն էին ռուսները։
1920-ին Հայաստանի բնակչությունը կազմում էր 1300000 մարդ, որոնցից 300000 փախստականներն էին։
Մեծ հայրենական պատերազմի ընթացքում Հայաստանը կորցրեց արական բնակչության 26․1%-ը, միջին թիվը ԽՍՀՄ-ում՝ 9․3%։ Դա, իհարկե, ծանր հարված էր Հայաստանի ժողովրդագրության համար։
1991 թվին Հայաստանի բնակչությունը կազմում էր 3 515 000 մարդ <70 3="">, և նույն տարում Հայաստանը ստացավ անկախություն, ընդ որում, առանց պատերազմի ու հեղափոխության։ Ուղղակի վերցրին ու նվիրեցին անկախությունը։ Իհարկե, ինձ կհակազդեն՝ բա Ղարաբա՞ղը, բա գրեթե 4 տարի տևած պատերա՞զմը։ Համամիտ եմ, եղել է։ Բայց պատերազմը ռուսների հետ չէր, այլ Ադրբեջանի։ Ընդհակառակը, ռուսները հավատարիմ պաշտպանում էին մեր հարավային սահմանները՝ թույլ չտալով Թուրքիային բացել երկրորդ ճակատը մեր դեմ, և կարծում եմ՝ ոչ մեկի մոտ կասկած չկա, որ եթե Թուրքիան հարձակվեր մեզ վրա, մեր երկիրը չէր ունենա ոչ մի շանս։ Բայց խոսքը Թուրքիայի ու թուրքերի մասին չէ, այլ Հայաստանի և Ռուսաստանի։
Այսօրվա Հայաստանի Հանրապետության բնակչությունը կազմում է 2900000 մարդ։ Պակասել է 600000 աճի փոխարեն։ Այստեղ հաշված չեն 300-500 հազար արտագնա աշխատողները, որոնք աշխատում են ՌԴ-ում։ Մասնավոր տրանսվերտները ՌԴ-ից Հայաստան տարեկան հասնում են 1-1,5 միլիարդ դոլարի։ Ա՜խ, ինչ վատն են ռուսները։
Եվ այսպես՝ Հայաստանն անկախ է, բայց կա մի նրբություն․ մեր երկրում են տեղակայված ռուսական զորքերը, որոնք պաշպանում են մեր հարավային սահմանները՝ իրանական և թուրքական։ Ներկայիս իշխանությունները հայտարարում են, որ հայ-ռուսական հարաբերություններն աննախադեպ բարձր մակարդակի վրա են ու միաժամանակ ճնշում են ռուսական կապիտալով ընկերություններին, երկրի վարչապետը չի դիմավորում իր երկրի անկախ կարգավիճակը երաշխավորող երկրի նախագահին, ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը ուզում են դադարեցնել։ Նորից մեղավոր են ռուսները։ Հուլիսյան դեպքերի ժամանակ Պուտինը անձամբ չարեց հայտարարություն, թողեց այն Լավրովին։ Ու այդ խելացի հայտարարություններ անողները չեն ուզում նկատել, որ այն նույն պահին, երբ մեր հերոս տղաները պաշտպանում էին հյուսիսային սահմանները ազերի հրոսակներից, ռուսական բազայի ուղղաթիռները երկնքում էին, ու թուրքերը շատ լավ հասկացան, որ այդ մեսիջը հենց իրենց է ուղղված։
Անգամ չեմ ուզում պատկերացնել մի սցենար, որ ռուսները դուրս կգան Հայաստանից, ամենայն հավանականությամբ հենց դրան է ամեն ինչ գնում։
Մենք սովոր ենք, որ երբ մեր երկիրը ծանր վիճակում է, Ռուսաստանն օգնության ձեռք է մեկնում։ Էժան վարկեր, սպառազինություն՝ ներքին գներով, նույն Ադրբեջանը ռուսական զենքը գնում է էական բարձր գներով։ Ու դրա դիմաց ի՞նչ է անում մեր իշխանությունը։ Հրաժարվում է ատոմակայանի համար նախատեսված ռուսական վարկի մնացած մասից, իբր մենք կգտնենք ավելի էժան միջոցներ։ Թույլ տվեք հարցնել՝ որտեղի՞ց։ Էժան վարկեր տալիս են հզոր ու կայուն տնտեսություն ոնեցողներին, նույն Ռուսաստանին, բայց ոչ համավարակի պայմաններում եղածն էլ ավիրած Հայաստանին։ Եթե հույս ունեն, որ համաշխարհային բորսայում կտեղավորեն ՀՀ պարտատոմսերը ցածր տոկոսադրույքով, ապա վստահ ասում եմ՝ դժվար թե ստացվի։ Դա հնարավոր եղավ անցած տարի՝ շնորհիվ աննախադեպ ավտոներկրման։ Այս տարի մեր տնտեսության աճի մասին խոսք անգամ չի կարող լինել։ Տա Աստված, որ էական անկում չունենանք։ Այո՛, համավարակը ծանր հարված հասցրեց մեր երկրին, բայց մեր իշխանությունների աննպատակ, անգրագետ պայքարը դրա հետ առավել ծանր դարձրեց մեր տնտեսության վիճակը։ Անգամ պաշտոնական տվյալներով այս պահին ավելի քան 20 հազար աշխատատեղ է փակվել, իրականում այդ թիվը շատ ավելի մեծ է։ Բազմաթիվ տնտեսվարողներ ուղղակի սնանկացան, անբարենպաստ բնակլիմայական պայմանների պատճառով գյուղատնտեսությունը տուժեց։
Ա՜խ, ինչ վատն են ռուսները։