Եթե ոմանք դեռ հույս ունեն, որ Նիկոլի նման մուտիլովշիկին կարող են հաղթել ողջախոհություն քարոզելով, ուրեմն պիտի ընտրեն այլ հասարակություն։ Ցանկացած, անգամ գերզարգացած ու առաջադեմ հասարակությունների 20-25 տոկոսն է միայն կիրթ, մնացածը կա՛մ ենթարկվում են օրենքին, կա՛մ ընդվզում ու ուզում ապրել առանց աշխատելու։ Մեր նման հասարակություններում Նիկոլի նմաններն անպարտելի են, որովհետև նրանք խոստանում են անաշխատանք ապրուստ ու երջանկություն։ Մի խոսքով, ժողովուրդ ջան, ես խոստանում եմ ոչ թե հանել արագաչափերը, այլ էդ արագաչափերից ստացվող եկամուտը հավասարաչափ բաշխել բոլորիդ միջև։ Վոբշեմ, ես խոստանում եմ խոստանալ ավելին, քան խոստանում էր Նիկոլը։ Ընտրեք ինձ ու կտեսնեք ձեր հալը։
Հ․Գ․ Մեր հասարակության 75 տոկոսն՝ ի դեմս Նիկոլի, վերջապես գտավ իր հայելային արտացոլումը մարմնավորող առաջնորդին՝ անբան, ագահ, խաբեբա, սադրիչ, քցող, անկիրթ ու ինքնասիրահարված․․․