Մինչ շատ պետությունների աառաջնորդները երեկոյան ուղիղ եթերներով հեքիաթներ էին կարդում, Իսլանդիայի իշխանությունները ստեղծել են կայք, որտեղ հնարավոր է ձայնագրել սեփական բղավոցը և լսել, թե ինչպես է այն հնչում Իսլանդիայի չբնակեցված տարածքներում : Նաև հնարավոր է տեսնել, թե մոլորակի տարբեր անկյուններում քանի մարդ է նման երևույթի կարիք զգում տվյալ պահին :
Առաջին հերթին բղավելն օգնում է թոթափել էմոցիոնալ լարվածությունը : Համաճարակը, նոր վիրուսը, անկախությունն ու առօրյա դժվարությունները մեկուսացման պայմաններում դժվարեցրել են մարկանց կյանքը, իսկ ամիսներ շարունակ ամեն օր լարվածւթյան մեջ ապրելը բարդ է և՛ էմոցիոնալ, և՛ ֆիզիկական առումով :
Ոչ բոլորն ունեն հնարավորություն ցանկացած պահին բղավելու, այդ իսկ պատճառով ամռան սկզբին Իսլանդիայի իշխանությունները հասկացան, որ հնարավր է համատեղել մարդկանց բղավոցներն ու երկրի հսկայական տարածքները : Սթրեսի թոթափման այս մեթոդը լավագույնս աշխատում է բաց ու լուռ միջավայրում :

Կայքում ոչ միայն կա կոճակ, որը սեղմելով ձայնագրում են բղավոցը, այլև այլ հնարավորություններ : Օրինակ, եթե այցելուն ցանկանում է ոչ միայն բղավել, այլև բարձրաձայն արտահայտվել իր խնիրների ու մտահոգությունների մասին, նրան տրվում է 5 րոպե մտածելու, ապա՝ խոսելու համար :
Բղավելն այնքան էլ հեշտ բան չէ, որքան թվում է, այդ իսկ պատճառով կայքի թիմը խորհուրդ է տալիս կանգնել, ոտքերը բացել ուսերի լայնությամբ, թեթևակի հենվել ծնկներին և թուլացնել ուսերը, ապա մի քանի խորը շունչ քաշել և բղավել : Հնարավոր է ընտրել, թե որտեղ կհեռարձակվի բղավոցը :

Կայքում կարող են լսել նաև այլ մարդկանց բղավոցներ, տեսնել, թե շրջակայքում քանի մարդ է այդ պահին բղավում :
Իսլանդիայի իշխանությունները վստահ են, որ շուտով համաճարակը կավարտվի, իսկ զբոսաշրջիկները նորից կայցելեն իրենց : Իսկ ստեղծված կայքը ոչ միայն հնարավորություն է տալիս սթրեսը հաղթահարելու, այլև տեսնելու, թե ինչ գեղեցիկ տեսարժան վայրեր կան Իսլանդիայում :



