Մարդիկ յոթերորդ չբնակեցված մայրցամաքն ընդունում են պարզապես որպես սառցի կտոր: Մենք մոռանում ենք այն մասին, որ այն կազմված է հսկայական ցամաքից, որը թաքնված է սառած ջրի հաստ շերտի տակ: NASA-ն ցույց է տվել, թե ինչ տեսք կունենա Անտարկտիդան, եթե վերանա դրա վրայի սառույցը:

Միջինում Սպիտակ մայրցամաքը ծածկված է 2,8 կմ հաստություն ունեցող սառույցով, իսկ որոշ վայրերում հաստությունը հասնում է 4,5 կմ-ի: Հետաքրքրական է, որ միայն շուրջ 40 քկմ տարածքն են զբաղեցնում «ցամաք հովիտները», որոնք մշտապես ազատ են սառույցից:

«Ոգևորվելով» գլոբալ տաքացումից՝ NASA-ի գիտնականները որոշել են պարզել, թե ինչ տեսք կունենա Անտարկտիդան, եթե դրա վրայի ողջ սառույցը հալչի: Հարկ է նշել, որ Սպիտակ մայրցամաքում է գտնվում համաշխարհային սառույցի 90%-ը:

Տոպոգրաֆիկական հետազոտության օգնությամբ գիտնականները կարողացել են որոշել սառույցի և ցամաքի հստակ հարաբերակցությունը: Նրանք օգտագործել են այն տեխնիկայի տվյակները, որոնք գտնվում են Երկրի վրա, օդում և համաստեղությունում: Գրանցվել են ռադարներն ու էլեկտրամագնիսական ալիքները:

Գիտնականներին հաջողվել է պարզել մի քանի հետաքրքրական փաստ: «Իրական» Անտարկտիդայի մեկ երրորդը գտնվում է օվկիանոսի մակարդակից ցածր բարձրության վրա: Ամենացածր կետը համարվում է Բերդ հովիտը, որը համաշխարհային օվկիանոսից 2870 մ ցածր է գտնվում: Սա մեր մոլորակի, ավելի կոնկրետ՝ մայրցամաքային հատվածի ամենացածր կետն է:

Հարկ է նշել նաև, որ Անտարկտիդան կես կիլոմետր իջել է դրա մակերևույթին մեծ քանակությամբ սառույց լինելու պատճառով: Ողջ սառույցի հալման արդյունքում Սպիտակ մայրցամաքը կբարձրանա, իսկ օվկիանոսի մակարդակը կբարձրանա 60 մետրով: Գիտնականներն ուսումնասիրել են բոլոր տվյալները և կազմել են սառույցների հալումից հետո Անտարկտիդայի հիպոտեթիկ քարտեզը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել