Արդյոք կարո՞ղ է համալսարանական մեկ քննությունը կտրուկ ազդեցություն ունենալ ոչ միայն ուսանողի, այլև միլիոնավոր այլ մարդկանց ճակատագրերի վրա:

1907 թ. հոկտեմբերի սկզբին մի 18-ամյա երիտասարդ Գերմանիայից տեղափոխվեց Վիեննա: Նա երազում էր նկարիչ դառնալու մասին: Դպրոցում նրա մոտ նկարելը լավ էր ստացվում, և գեղանկարչություն առարակայից միշտ գերազանց գնահատականներ էր ստանում:

Ուսուցիչները հայրենի Գերմանիայում երիտասարդին հանճար էին անվանում: Նա փաստաթղթերը հանձնեց և ընդունվեց Վիեննայի գեղարվեստի ակադեմիա: Ամենակարևոր քննությունը երեք ժամում բնանկար անելն էր, սակայն երիտասարդն այդ քննությունը չկարողացավ հանձնել: Պահանջները խիստ էին և 113 թեկնածուից անցավ միայն 28-ը:

Ակադեմիայի ռեկտորն անձամբ էր երիտասարդին հայտնել, որ նրա նկարը հաջող չի ստացվել: Ըստ նրա և մյուս ուսուցիչների՝ նկարում չկար հոգի: Եթե ռեկտորն իմանար, թե իր խոսքերն ինչ ազդեցություն կունենան ողջ աշխարհի ճակատագրի վրա, միգուցե այդքան խիստ չդատեր տղային:

Երիտասարդը, որի մասին գնում է խոսքը, Ադոլֆ Հիտլերն էր: Ձախողումից հետո Հիտլերը սկսեց մտածել, որ նա ստեղծված չէ գեղանկարչությամբ զբաղվելու համար: Նա անցավ ծառայության և մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին:

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհվեց 54 միլիոն մարդ: 90 միլիոնը վիրավորվեց, իսկ շուրջ 30 միլիոնը հաշմանդամ մնաց: Պատկերացրեք՝ քանի ճակատագրեր են խեղվել, որքան մարդիկ են հոգեկան հիվանդություններ ստացել այդ սարսափելի պատերազմի պատճառով: Իսկ եթե Հիտլերը շարունակեր սովորել ակադեմիայում, ապա նա ամբողջովին կտարվեր ուսմամբ, քանի որ իսկապես սիրում էր նկարչությունը:

Իսկ ինչպե՞ս դասավորվեց այն մարդու ճակատագիրը, ով մերժեց Հիտլերին: Ռեկտոր, գերմանացի նկարիչ Քրիստիան Գրիպենկերլը հայտնի էր իր կտավներով, պատմական ու առասպելական ուղուն հետևելով: Նա կյանքից հեռացել էր մինչ պատերազմը՝ 1916 թ., 77 տարեկան հասակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել